Լ. Մակունցին և Վլ. Կարապետյանին համապատասխանաբար ԱՄՆ-ում և Ուկրաինայում դեսպան նշանակելու լուրերը, ավելի շատ նման են գործակալական սյուժեներով ֆիլմերի, քան դիվանագիտական քայլերի։
Ամիսներ առաջ Գ. Իսագուլյանը հրապարակային հայտարարում էր, որ Մակունցը առանցքային դերակատարում է ունեցել Վրաստանի տարածքով Հայաստան խոշոր ֆինանսական միջոցներ տեղափոխելու գործում՝ Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու և «հեղափոխոություն» անելու համար։
Լ. Մակունցը համարվում է նաև Փաշինյանի ընտանիքի մերձավոր բարեկամներից մեկը, գրեթե «ընտանիքի անդամ», և տիրապետում է բավական ծավալի փակ ինֆորմացիայի։ Եվ պատահական չէ, որ հենց նրան նշանակեցին իշխող խմբակցության ղեկավար։
Գեղամ Նազարյանը օրեր առաջ հայտարարեց, որ պատերազմի նախօրեին Մակունցի հայտնի հայտարարությունը՝ « Թուրքիան չի միջամտի հայ-ադրդեջանական հնարավոր պատերազմին» պատահական չէ, և այդ հայտարարության համար նա պետք է ենթարկվի պատասխանատվության։
Կա վարկած, որ պատերազմի ընթացքում Ռուսաստանի միջնորդությամբ Փաշինյանը պատերազմը ավելի վաղ չի դադարեցրել, քանի որ Արևմուտքից ստանում էր հավաստիացումներ, թե մենք Թուրքիային և Ադրբեջանին ճնշելով Հայաստանի համար ավելի լավ պայմաններով խաղաղություն կստանանք։ Իրականում Արևմուտքը ուղղակի խաղացել է թուրքական խաղ, և նպատակը եղել է Արցախը ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելը և ռուսական գործոնը զրոյացնելը։ Այս համատեքստում, տրամաբանական է ընկալվում Մակունցի նախապատերազմյան հայտարարությունը. նույն դեզինֆորմացիայի համատեքստում է։ Մակունցը կատարել է իր հանձնարարությունը բարեխղճորեն և ժանրի կանոնների համաձայն նաև հիմա տարհանվում է ԱՄՆ՝ առանց խղճի խայթի մեր հազարավոր զոհերի, վիրավորների և այլ կորուստների առջև։
Ինչ վերաբերում է Վլ. Կարապետյանին, ապա Mediaport-ի տվյալներով նրա կինը՝ Լիլիթ Նազարյանը ապահովում է Փաշինյան- Ալիև գաղտնի կապը և Կիևում մի քանի հանդիպում է ունեցել Ալիևի ներկայացուցիչների հետ։ Անձամբ Վլ. Կարապետյանը եղել է Փաշինյանի մամուլի խոսնակը և վերահսկել տեղեկատվական հոսքերը, ինչպես նաև վերահսկել Փաշինյանի հրապարակային ձևակերպումներն ու մեսիջները։ Թե ինչ է արվել ստվերում՝ մենք կարող ենք միայն կռահել։
Ստացվում է հետևյալ պատկերը։ Տերերը սրընթաց կորցնում են վստահությունը, թե Փաշինյանը կարող է իշխանություն պահել։ Դա հասկանում է նաև ինքը՝ Փաշինյանը։ Մեր ողբերգության և պարտության պատմությունը շատ մութ է։ Եվ մենք առաջիկայում ականատես կլինենք մի շարք դեմքերի էվակուացիային, հետքերի վերացմանը։ Կարող են լինել թե՛ տրամաբանական, թե՛ շատ անսպասելի բացահայտումներ։ Խաղն արդեն գնում է բաց։
Իհարկե, իշխանափոխությունից հետո շատ բան կպարզվի, բայց մեր տղերքին, ցավոք, հետ չենք կարողանալու բերել, մեր կորսված հայրենիքը հետ չենք կարողանալու բերել։
Մարինե Սուքիասյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
18:36
18:13
18:02
17:52
17:25
17:09
16:48
16:28
16:09
13:36
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
16:09 07.08.25
13:03 07.08.25
11:08 07.08.25
10:19 07.08.25
10:44 07.08.25
16:28 07.08.25
17:52 07.08.25
17:09 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03