Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը Վաշինգտոնում անցկացվող «Եվրասիական տնտեսական միությունը պրակտիկայում և համագործակցությունը երրորդ երկրների հետ» կլոր սեղանի ընթացքում հանդես է եկել եվրասիական ինտեգրման զարգացման արդի հարցերի մասին զեկույցով: Այդ մասին հաղորդվում է հանձնաժողովի պաշտոնական կայքում։ ԵԱՏՀ խորհրդի նախագահն իր ելույթում հիմնական ուշադրությունը հատկացրել է ԵԱՏՄ-ի ընկալմանը և տարբեր ինտեգրացիոն միությունների միջև համագործակցության հաստատմանը՝ աշխարհում տնտեսական աճի և զարգացման աջակցության համար: «Մենք հաճախ բախվում ենք եվրասիական ինտեգրման չափազանց էմոցիոնալ գնահատականին։ Եթե ընդհանուր առմամբ դիտարկենք նման գնահատականը, ապա այն հետևյալն է՝ Եվրասիական միությունը Խորհրդային միությունը վերստեղծելու կամ համաշխարհային քաղաքականության նոր աշխարհաքաղաքական գործիք ստեղծելու փորձ է։ Դա, մեր կարծիքով, անցյալի լեզուն և արժեքները ժամանակակից աշխարհը, ինչպես նաև ապագան գնահատելու համար օգտագործման օրինակ է»,- ասել է Տիգրան Սարգսյանը։ «Իհարկե, ԵԱՏՄ-ի պես խոշոր միավորման ստեղծումը չի կարող չունենալ քաղաքական, աշխարհաքաղաքական, մշակութային և արժեքային չափումներ: Բայց Միության էությունն ու բովանդակությունը բացառապես տնտեսական են: Իսկ ԵԱՏՄ-ի սոցիալ-քաղաքական չափումը հստակ է և պարզ՝ մեր երկրների բնակչությունների համար կյանքի լավագույն պայմանների ստեղծում»,- հավելել է նա։ Անդրադառնալով երրորդ երկրների և միությունների հետ համագործակցությանը՝ Տիգրան Սարգսյանը նշել է կոնկրետ գործընթացներ, որոնք տեղի են ունենում այսօր այդ ոլորտում, մասնավորապես՝ ազատ առևտրի մասին համաձայնագրերի ստորագրման հարցով առանձին երկրների հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բանակցություններին:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58