Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակում մեծ դեր է խաղացել արբանյակների օգտագործման գործոնը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
«Իհարկե, խոսելով տեխնոլոգիական զարգացման ոլորտում կատարված աշխատանքների մասին, պետք է նշեմ արբանյակները: Որպես այս ոլորտի պատասխանատու՝ դուք քաջատեղյակ եք այս ամբողջ աշխատանքին: Երբ մենք արբանյակները հանեցինք ուղեծիր, ոմանք հարցնում էին, թե դա ինչին է պետ: Բայց կյանքը ցույց է տվել, որ դա մեզ իրոք անհրաժեշտ է: Արբանյակների օգտագործումը ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո մեզ հսկայական առավելություն է տվել: Թե մեր հեռահաղորդակցման արբանյակները, և թե այն արբանյակները, որոնք դիտում են Երկրի մակերեսը, հնարավորություն են ստեղծում կատարել բոլոր հանձնարարված խնդիրները: Պատերազմի ընթացքում հակառակորդի տեղաշարժին առցանց հետևելը և նրա սադրանքների կանխումը, իհարկե, մեզ լրացուցիչ առավելություն էր տվել»,- ասել է Ալիևը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով ընդունելով տրանսպորտի, հաղորդակցություն և բարձր տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Ռաշադ Նաբիևին:
Ադրբեջանի նախագահը հավելել է, որ արբանյակները կարևոր նշանակություն ունեն նաև պատերազմից հետո, վերակառուցման աշխատանքների հետ կապված ընթացիկ ծրագրերի համար:
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44