Հայաստանի Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտ հայ հնագետներն ավստրիացի գործընկերների հետ եզակի հնագույն հուշարձան են ուսումնասրում: Վերջին տվյալներով՝ ուրարտական շրջանի ամրոցի տարածքում ավելի վաղ շրջանի շինությունների մնացորդներ են հայտնաբերվել, նաեւ վկայություններ կան այն մասին, որ ամրոցը ծառայել է նաեւ Ուրարտուի անկումից հետո: Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողներին հայտնեց Երեւանի պետական համալսարանի հնագիտության եւ ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ այստեղ պեղումները սկսվել են դեռեւս 10 տարի առաջ: Էթիունի երկրի մայրաքաղաք Դարանիի նվաճման մասին ուրարտական Արգիշտի արքայի թողած ցուցանակի հետքերով էլ գնահետները գտել են ուրարտական այս ամրոցը, բայց պեղումները ցույց են տվել, որ այստեղ հնագիտական մի քանի շերտ կա:
Պեղումները բացել են բրոնզե-երկաթե դարի մարդկանց կենսագործունեության հետքեր, այնուհետեւ ուրարտական մշակույթի շերտ կա, իսկ հետո՝ հելենիստական ժամանակաշրջանի եւ միջին դարերի: Արամուսը, փաստորեն, բազմաշերտ հնագիտական հուշարձան է:
Հայկ Ավետիսյանի խոսքով՝ ուրարտական մշակույթին հատուկ իրերից բացի, այստեղ նաեւ տեղաբնակների արհեստագործական իրեր են հայտնաբերել:
Պեղումների վերջին օրերին այստեղ սկյութական նմուշի նետի եռանկյունաձեւ սայր են գտել: Եվ դեռեւս հարկավոր է բացատրություն գտնել, թե այն ինչպես է հայտնվել այս վայրում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47