ARM | RUS |

Վարչապետի «ռեսթարթը» եւ երկրի «կառավարման» համատարած ձախողումների հազար օրվա ամփոփումը. ՀՅԴ-ական տնտեսագետ

27.01.21 | 14:12

Շուտով լրանում է 2018 թ. մայիսի իշխանափոխության երեք տարին. Իշխանության եկած քաղաքական խմբակն ի՞նչ էր խոստացել հանրությանը՝ 72 տոկոս քվեի դիմաց: Այս մասին իր հոդվածում նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանության եկածներն իրականում ի՞նչ արեցին կամ չարեցին եւ ի՞նչ իրավիճակում են հայտնվել մեր երկիրն ու ժողովուրդը: Սրանք անկյունաքարային եւ առարկայական հարցեր են: Այս հարցերի իրական պատասխանները վերաբերում են առաջին հերթին հայ ժողովրդի արտաքին ու ներքին անվտանգության, գոյատեւման նոր սպառնալիքների առաջացմանը, հանրային կյանքի բոլոր ոլորտներում խորացող ճգնաժամերի հիմնապատճառներին, երկրի կայուն զարգացման հիմքերի համատարած խարխլմանը: Այս հարցերին բազմիցս ենք անդրադարցել: Տրվել են առարկայական գնահատումներ, ձախողումները կանխելուն եւ իրավիճակի շտկմանն ուղղված գործնական առաջարկություններ: Ստորեւ՝ բնութագրական եւ առարկայական որոշ մանրամասներ. 1. Իշխանության լծակներին համատարած տիրանալու համար յուրաքանչյուր քաղաքացու խոստացան արժանապատիվ եւ երջանիկ կյանք: Բերեցին խորացող ճգնաժամ հանրային կյանքի բոլոր ոլորտներում, տնտեսության թուլացում, թշվառության աճ, հանրության ներուժի ջլատում եւ անհանդուրժողականություն, խայտառակ պարտություն, զոհեր եւ մահեր, համատարած սուգ ու հուսահատություն, հայ ժողովրդի գոյատեւմանը վերաբերող հավաքական սպառնալիքներ: 2. Ապագա երկարաժամկետում խոստանում էին տարեկան առնվազն 10 տոկոս տնտեսական աճ: 2018-2019 թթ. իներցիայով եկած տնտեսական աճն ամբողջությամբ զրոյացվեց 2020 թ. տնտեսական երկնիշի մոտ անկմամբ: Ավելին՝ ապագա առնվազն միջնաժամկետի համար եւս առաջացել են անկասելի անկման իրական հիմքեր: 2020 թվականը մեր երկրի տնտեսական պատմության մեջ մտավ՝ որպես սոցիալ-տնտեսական կոլափսի դասական շրջան: Այս անգամ էլ իշխողներն արդարացան ու գտան իրենցից դուրս մեղավորներին՝ COVID-19-ը, պատերազմը: 3. Խոստացան արտահանմանը միտված տնտեսական մոդելի ներդրում: 2018-2019 թթ. Հայաստանի արտահանման աճի տեմպը նվազեց շուրջ 2,5 անգամ՝ 2017 թ. համեմատ, իսկ 2020 թ. արտահանումը կրճատվեց 5-6 տոկոսով: 4. Ներդրումային եւ նոր աշխատատեղերի բում էին խոստանում: Տեղն ու ձեւն էլ գիտեին: Խանգարում էր միայն նախկին Ազգային ժողովն՝ իր մեծամասնությամբ: Հետո Ազգային ժողովում ստացան սահմանադրական մեծամասնություն: Սակայն օտարերկրյա ներդրումները փախնում են Հայաստանից: Միայն 2019 թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կրճատվեց ավելի քան 60 միլիոն դոլարով, իսկ վերաներդրումները՝ 30 տոկոսով: Ի դեպ, Վրաստանում գրանցվել է շուրջ 6,5 անգամ ավել չափով ՕՈՒՆ, քան Հայաստանում: 5. Հարկային եկամուտները տնտեսությունից «քերելու» անպտուղ գործողությունները եւս էական հարված հասցրին երկրի առանց այն էլ անբարենպաստ ներդրումային միջավայրին: Սրա հետեւանքները դեռ երկար ենք տեսնելու: Մասնավորապես, պետական բյուջեի եկամուտների աննախադեպ՝ 40-50 տոկոս աճ էին խոստացել եւ տեղերն էլ հատ-հատ գիտեին: 2018-2019 թթ. բյուջեն ունեցավ նույնչափ՝ շուրջ 10 տոկոս իներցիոն աճ, ինչին մոտ աճ կար 2017 թ.: Իսկ 2020 թ. բյուջեի եկամուտները կրճատվել են նախորդ տասնամյակի համար աննախադեպ չափով՝ շուրջ 16 տոկոսով: Հիմա էլ մոռանալով բնապահպանական խնդիրները, դրանք կարեւորելու իրենց պոպուլիստական խոստումներն ու իրարամերժ քայլերը՝ հարկային լրացուցիչ մուտքեր ապահովելու համար պատրաստվում են աննախադեպ ավելացնել հանքարդյունաբերության ծավալները: 6. Պետական բյուջեի կապիտալ ծախսերը թղթի վրա (2019-2020 թթ. պետական բյուջեներում) աճեցրին եւ փիառվեցին: Իրականում այդ ծախսերի 60 տոկոսը չեն կատարվել անհոդաբաշխ բացատրություններով: Վախեցան ծախսել, քանի որ նախապես գիտեին, թե իրենց համատարած ձախողումների հետեւանքով ինչ է իրականում սպասվում երկրի տնտեսությանն ու բյուջետային մուտքերին: Բյուջետային եկամուտների կրճատման եւ ծախսերի ավելացման պայմաններում պետական հատվածի աշխատավարձերը վճարելու եւ նվազագույն սոցիալական ծախսերը (թոշակ, նպաստ եւ այլն) հոգալու համար աննախադեպ չափերով ավելանում է պետական պարտքը, որն արդեն հասել է շուրջ 8,8 միլարդ դոլարի՝ հասնելով ՀՆԱ-ի 65 տոկոսին: Փաստորեն, այսօր մսխվում է նաեւ մեր երկրի ապագա զարգացման ներուժը: 7. Խոստացան արժանապատիվ աշխատանքով աղքատության հաղթահարում՝ «նպաստից դեպի աշխատանք» ժողովրդահաճո սկզբունքի ներքո: Իրականում ձեւավորեցին աշխատանքն ապախթանելու, աշխատող աղքատների իրավունքները ոտնահարելու, անապահով խավի իրական եկամուտները նվազեցնելու հակասոցիալական հիմքեր՝ եկամտահարկի համահարթեցում. անապահով խավի եկամտահարկը մնաց նույնը, իսկ ապահով խավի եկամտահարկի բեռն էապես՝ շուրջ 1/3-րդով նվազեց, գույքահարկով անապահով խավի հարստահարում, անուղղակի հարկերի ավելացում, վերջին 2-3 ամիսներին ազգային արժույթի արժեզրկում մոտ 10 տոկոսով, եւ որպես հետեւանք՝ առաջին անհրաժեշտության ապրանքների արդեն շուրջ 10 տոկոսի հասնող եւ խորացող գնաճ, զբաղվածության պետական ծրագրերի 50-75 տոկոս թերակատարումներ, որի հետեւանքով տարեկան 3000-4000 գործազուրկներ կորցրեցին աշխատանքի տեղավորման իրենց հնարավորությունը, աշխատողների իրավունքներին միտված կարգավորումներում անհրաժեշտ հրատապ փոփոխությունների անտեսում, որոնք բխում են աշխատաշուկայի արագ փոփոխվող ներկա մարտահրավերներից եւ այլն: Հետեւանքը եղավ այն, որ 2017 թ. համեմատ 2018 թ. ունեցանք աղքատության կրճատման ցուցանիշի աննախադեպ վատացում՝ 40 տոկոսի չափով, իսկ 2019 թ. աղքատության մակարդակի աճ՝ շուրջ 3 տոկոսային կետով: Արտագաղթի հետեւանքով աշխատանքային ռեսուրսները նվազեցին, որոնց 90 տոկոսը գործազուրկներն էին: Չնայած դրան ավելանում է նաեւ գործազրկության մակարդակը: Օրինական գրանցված աշխատողների թվի աճը ներկայացրեցին՝ որպես սեփական աննախադեպ ձեռքբերում: Իրականում 2017 թ. տվյալներով այդ թիվն աճել է 40 տոկոս ավել չափով, քան 2018-2019 թթ. իրենց «ձեռքբերումը»: Հետո էլ տեսան իրական պատկերը եւ օրվա վարչապետը մեղադրեց շարքային քաղաքացիներին՝ աղքատությունն իրենց գլխից չհանելու համար: 8. Խոստացել էին աշխատավարձերի, հատկապես՝ աշխատող աղքատների վարձատրության, կենսաթոշակների, նպաստների աննախադեպ աճեր: Փոխարենը, իշխանավորների խմբակի՝ բարձրաաստիճանների վարձատրությունը եռապատկվեց գաղտնագողի եւ հակաօրինական պարգեւատրումներով: Երկրում միջին աշխատավարձն ավելանում է եռակի պակաս տեմպով, քան առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Այսպիսով, աղքատների, այդ թվում՝ աշխատող աղքատների կյանքն էլ ավելի է բարդանում՝ նրանց իրական եկամուտների հետեւողական կրճատման ֆոնին: Փոխարենը՝ նույնիսկ պատերազմական ծանր օրերին բարձրաստիճան իշխանավորները ստացան իրենց անաշխատ պարգեւատրումները: Օրինակ՝ ԱԺ պատգամավորների ու աշխատակազմի ստացած պարգեւատրումը 2020 թ. սեպտեմբերին կազմել է 192 միլիոն դրամ: Ավելին՝ 2021 թ. պետական բյուջեում նախատեսել են իշխանական իրենց խմբակի կայուն բարեկեցության աճ՝ պարգեւատրումների ֆոնդն ավելացել է 22 տոկոսով: Եվ սա այն դեպքում, երբ սոցիալական պաշտպանությանը հատկացվող պետական միջոցները 2021 թ. ավելացրել են ընդամենը 2 տոկոսով: 9. Խոստացան 2050 թ. 5 միլիոն մշտական բնակչություն: Ժողովրդագրական առկա ցուցանիշներով եւ խորացող բացասական միտումների պարագայում, նույնիսկ լավատեսական սցենարով կունենանք կեսը: Իսկ պատերազմը բոլոր ուղղություններով բերեց նաեւ ժողովրդագրական նոր հետեւանքներ ու մարտահրավերներ, որոնց մասին դեռ վաղ է նույնիսկ պատկերացնելը: 10. Խոստացան «օղիով եւ պինցետով» վերացնել համավարակը: Փաստացի ձախողեցին COVID-19-ի դեմ պայքարը հնարավոր բոլոր ուղղություններով: Եվ սա էլ մինչեւ պատերազմը: Այս ընթացքում չլսեցին եւ չընդունեցին կառուցողական առաջարկները, որոնք ներկայացրել էինք համավարակի տարածման դեռեւս առաջին օրերին: Հետեւանքներն ահագնանում են՝ օրական տասնյակ մահեր ու վարակի տարածման հարյուրավոր նոր դեպքեր, առողջապահական համակարգի կոլապս, տնտեսական շարունակվող սահմանափակումներ եւ վնասներ, սոցիալական ծանր հետեւանքներ: Եվ սա էլ ոլորտի պատասխանատու նախարարների մակերեսային, իրարամերժ եւ չհամակարգված մոտեցումների ֆոնին: 11. Այս ողջ ընթացքում խոստումների եւ իրականության խորացող խզումը թաքցնելու համար հախուռն կերպով հանրությանը կերակրում էին «վարչապետի 100 փաստերով»: Հետո սոցիալ-տնտեսական վիճակն այնքան վատացավ, որ դա էլ չկարողացան շարունակել: Իսկ այդ «100 փաստերը» իրականում մի բանի մասին էին՝ նոր եւ խորացող խնդիրներ, լուծումների փոխարեն՝ հանրության շեղում կեղծ օրակարգերով: 12. Պատերազմը եւ խայտառակ պարտությունը մեզանից տարան եւ շարունակում են ամեն օր տանել ամեն ինչ: Հիմա նորից արդարանում են իշխանության ղեկին գտնվող հիմնական պատասխանատուներն ու մեղավորները՝ իրենց հատուկ նույն ոճով ու գործիքակազմով: Ավելին՝ երկրի զարգացման իրենց նոր խոստումները պայմանավորում են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ մեր երկրի տնտեսության փոխսերտաճման «հնարավորություններով»: Իսկ իրականում շարունակում են թշնամուն զիջել մեր ազգային շահերը, մեր երկրի կայուն զարգացման իրական հնարավորություններն ու աշխարհա-տնտեսական առավելությունները՝ «տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման» կեղծ ու վտանգավոր փաթեթավորմամբ: Ամփոփում. ձեր խոստացած ռեսթարթն իրականում եւ բացառապես ձեր անսահման պոպուլիզմի նոր դրսեւորումն է՝ հանրությանը նորից մոլորեցնելու ու ձեր խղճուկ իշխանությունը հնարավորինս երկարացնելու պարզունակ փորձ: Հանրային իրական սպասումը ձեր խմբակից եւս ակնհայտ է՝ հեռացե՛ք անհապաղ, անցնցում եւ ընդմիշտ: Այդպիսով երկիրն ու ժողովրդին գոնե հետագայում զերծ պահեք գոյատեւման նոր սպառնալիքներից եւ անդառնալի կորուստներից:


Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ ճանապարհներ

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ...

10:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55