«Թող փորձի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՓՇ-ի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, որ եթե քաղաքական ճանապարհով իշխանությունները չգնացին, ապա իրենք շրջափակելու են ԱԺ և Կառավարության շենքերը։ Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե նման փորձ արվի, Ալեն Սիմոնյանը կրկին արձագանքեց. «Թող փորձի»։ Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք իր դիվանագիտական անձնագիրն իր մոտ է, ԱԺ փոխխոսնակն պատասխանեց՝ այո։ Ինչ վերաբերում է ԱԳՆ-ի երեկվա հայտարարությանը, թե նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի սենյակից անհետացել է նաև դիվանագիտական անձնագիրը, ապա Ալեն Սիմոնյանը նշեց, որ իր դիվանագիտական անձնագիրն էլ իր մոտ է դրված, ուղղակի իր բախտը բերել է, և քաղաքացիներին չի հաջողվել իր աշխատասենյակ մտնել։ «Կարող էին դիպլոմս էլ գողանալ, հարցը դա չի։ Գողացել, գողացել են։ Մեր դիվանագիտական անձագրերը մի խնդիր ունեն, ծածկույթը շատ վատն է, և հաճախ շարքից դուրս են գալիս։ Վերջին երկու տարում ես մի անգամ դիմել եմ ԱԳՆ-ին, ու փոխել են։ Մենք հաճախակի փոխում ենք մեր դիվանագիտական անձնագրերը, չենք սպասում հինգ տարին լրանա։ Երեկ ճիշտ գտավ ԱԳՆ-ն, և հրապարակեց։ Եթե կարող են կառավարական տնից դուխի գողանալ, ապա կարող են նաև աշխատասենյակից անձնագիր գողանալ»,- նշեց նա։ Ալեն Սիմոնյանը հավելեց, որ բազմաթիվ փաստաթղթեր և անձական իրեր են գողացել քաղաքացիները, և անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է այդ անձնագրի մասին ասվեր։ «Ես համարում եմ՝ սխալ էր նաև հայտարարելը, որ օծանելիք ու ժամացույց են գողացել»,- նկատեց նա։
Աղբյուր` Panorama.am
13:11
12:53
12:35
12:16
11:38
11:19
11:02
10:41
10:23
10:09
21:34
20:32
19:45
18:10
17:44
17:22
16:58
16:33
16:09
15:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35