Բացարձակապես նման հարց չկա, և այդ մասին բոլոր ասեկոսեները Արցախի իշխանությունները քանիցս հերքել են։ Արձագանքելով սոցցանցերում շրջանառվող լուրերը, թե Ստեփանակերտի հարակից բնակավայրեր հնարավոր է ադրբեջանցի փախստականների վերադարձ, 168.am-ին ասել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:
«Բայց կա տպավորություն, որ ոչ միայն ադրբեջանական կողմը, այլև ներքին ինչ-որ ապակառուցողական ուժեր հետևողական կերպով փորձում են հանրության մեջ խուճապ տարածել: Չենք բացառում նաև, որ նման աբսուրդ տեղեկատվական հոսքերն ուղղորդվում են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից: Ամեն դեպքում, այդ ապատեղեկատվության հարցն իշխանությունների ուշադրության կենտրոնում է, և Ազգային անվտանգության ծառայությունն այդ ուղղությամբ զբաղվում է», ասել է Վահրամ Պողոսյանը:
Ըստ Վ․Պողոսյանի՝ Հանրապետության նախագահի մակարդակով այդ հարցին արդեն տրվել է հստակ պատասխան.
«Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի կարող լինել: Մենք շարունակելու ենք ռուսական խաղաղապահ զորակազմի անվտանգային երաշխիքներով կառուցել մեր անկախ պետականությունը: Իսկ ադրբեջանցի փախստականների վերադարձ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքներ պարզապես բացառվում է, և այդպիսի հարց մեզ հետ չի էլ քննարկվել: Մենք շատ լավ հասկանում ենք դրա հետևանքները, և բացառվում է, որ Արցախի իշխանությունները նման բանի համաձայնվեն: Կրկնում եմ` նման հարց օրակարգում չկա և չի էլ կարող լինել, իսկ դիտավորյալ ապատեղեկատվություն տարածողները պարզապես զբաղված են հանցավոր գործունեությամբ», ասել է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55