Հարավային Կորեայի ՀՆԱ-ն 2020 թվականին ընկել է 1 տոկոսով. դա ցուցանիշի վատագույն դինամիկան է 1998 թվականի ասիական ֆինանսական ճգնաժամի ժամանակներից ի վեր: Այդ մասին վկայում են երկրի Կենտրոնական բանկի նախնական տվյալները։ Տնտեսությունը վերադարձել է 2020 թվականի երրորդ եռամսյակի աճին՝ երկրորդ եռամսյակի կտրուկ անկումից հետո, սակայն տարվա վերջին իմպուլսը կորցրել է COVID-19-ի հիվանդացության նոր ալիքի ֆոնին: Հարավային Կորեայի ՀՆԱ-ն հոկտեմբեր-դեկտեմբերին նախորդ եռամսյակի համեմատությամբ 1,1 տոկոսով ավելացել է հուլիս-սեպտեմբերին 2,1 տոկոսով կտրուկ աճից հետո: Փորձագետները միջին հաշվով 7 տոկոսով ՀՆԱ-ի աճ էին սպասում չորրորդ եռամսյակում: 2020 թվականի վերջին եռամսյակում մասնավոր սպառումը կրճատվել է 1,7 տոկոսով՝ նախորդ երեք ամսվա համեմատությամբ, պետական ծախսերը՝ 0,4 տոկոսով: Այդուհանդերձ, բիզնեսի կապիտալի ներդրումն ավելացել է 1,4 տոկոսով, արտահանումն աճել է 5,2 տոկոսով, ներմուծումը՝ 2,1 տոկոսով: Հարավային Կորեայի ՀՆԱ-ի ծավալը տարեկան արտահայտությամբ չորրորդ եռամսյակում նվազել է 1,4 տոկոսով՝ երրորդ եռամսյակում 1,1 տոկոսով նվազելուց հետո: Վերլուծաբանները ՀՆԱ-ի անկում են կանխատեսել 1,7 տոկոսով: Հարավկորեական ԿԲ-ի կանխատեսման համաձայն, երկրի ՀՆԱ-ն 2021 թվականին կավելանա 3 տոկոսով, հաղորդել է «Ինտերաքս»-ը:
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44