«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան Բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում էմ․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր լրանում է Հայոց բանակի կազմավորման 29-ամյակը: Յուրաքանչյուր տարի մենք մեր շնորհավորանքի ու երախտիքի խոսքն էինք ուղղում կայացած, մարտունակ ու հաղթանակած հայոց բանակի նվիրյալներին, սակայն 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված Արցախյան երկրորդ պատերազմը մեզնից խլեց այդ իրավունքը: Ես ասել եմ ու ևս մեկ անգամ կրկնում եմ՝ պատերազմները սանձազերծվում են միայն այն ժամանակ, երբ պարտվում է դիվանագիտությունը: Այսօր ևս մեկ անգամ վերահաստատում եմ՝ Արցախյան այս պատերազմում հայոց բանակն ու հայ զինվորը չեն պարտվել: Պարտվել է ապաշնորհ իշխանությունը՝ իր վարած անհեռանկար ու վտանգավոր հետևանքներով հղի դիվանագիտությամբ:
Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում 5000-ից ավելի հայի օջախի ճրագ մարեց, խեղվեցին 10.000-ից ավելի ճակատագրեր, որբացան հազարավոր մանուկներ: Այսօր էլ դեռ մեր բազմաթիվ հերոսների ճակատագիր անորոշության մեջ է, ռազմագերիները սպասում են հայրենիք վերադարձին և բոլորիս սրբազան պարտքը պետք է լինի այս խնդիրները լուծելը:
Դրան զուգահեռ մենք ունենք մեկ այլ կարևոր առաքելություն՝ հետևողականորեն բարձրացնել մեր զինված ուժերի մարտունակությունը, դարձնել այն 21-րդ դարի ռազմաարդյունաբերական պահանջներին համապատասխանող միավոր՝ ավելի արդիական և շատ ավելի ուժեղ, ունակ դիմագրավելու մեր հայրենիքի անվտանգությանը սպառնացող փորձություններին: Այսօր ես ուզում եմ գլուխ խոնարհել բոլոր այն ազատամարտիկների, զինվորների ու սպաների հիշատակի առաջ, որոնք իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի, ժողովրդի և այսօրվա թեկուզ հարաբերական, բայց առկա խաղաղության համար: Հավերժ փա՛ռք նրանց հիշատակին: Հատկապես հենց այսօր մենք պարտավոր ենք ձեզ խոստանալ՝ վերադարձնել մեզնից գողացված հաղթանակը, հայի արժանապատվությունը, սերունդներին փոխանցել մայիսյան եռատոնը նշելու հպարտությունը:
Առանձնահատուկ խոնարհումս այսօր էլ առաջնագծում կանգնած մեր բոլոր տղաներին, մեր թիկնունքն ամուր պահող հերոսներին: Նրանց մաղթում եմ բարի ծառայություն, հերոսներ ծնած բոլոր մայրերին՝ համբերություն, հայոց երկրի սահմաններին՝ անառիկ ամրություն ու խաղաղություն:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:
13:36
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
10:19
10:02
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
13:03 07.08.25
11:08 07.08.25
10:19 07.08.25
10:44 07.08.25
11:19 07.08.25
10:02 07.08.25
13:19 07.08.25
11:36 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03