Մեր բանակը պարտվեց, բայց մենք գիտենք, որ բանակը չէր պարտվի, եթե բանակին չհարվածեին թիկունքից: Այս մասին Հանրապետության հրպարակում ընթացող հանրհավաքի ժամանակ նշեց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանը: Նրա խոսքով, իրենք պահանջում են կառավարության, վարչապետի հրաժարականը, որից հետո կձեւավորվի ժամանակավոր կառավարություն, իսկ որոշ ժամանակ անց կլինեն արտահերթ ընտրություններ: Արշակ Զաքարյանը հիշեցրեց, որ դեռեւս Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ փոխվել է բանակի սպառազինության գնման պլանը, գնվել են «Սու-30» ինքնաթիռներ առանց ռազմամթերքի, որոնք պատերազմի ժամանակ չեն օգտագործվել: «իրականությունը 44 օր թաքցնելը, խոչնդոտելը մոբիլիզացիային եւ նպաստելը թշնամու հաջողություններին որակվում են որպես պետական դավաճանություն եւ ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով պատժվում են ազատազրկմամբ 10-15 տարի ժամկետով»,-ասաց նա: Զաքարյանը նշեց նաեւ, որ GPS-ով կամ վարչկան քարտեզների միջոցով ՀՀ սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա անելը եւ ՀՀ տարածքները, բնակավայրերը թշնամուն զիջելը ապօրինի գործողություն եւ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի համաձայն որակվում է որպես ՀՀ տարածքը այլ պետությանը հանձնելունուղղված գործողություն, որը պատժվում է ազատազրկմամբ 10-15 տարի ժամկետով: Արշակ Զաքարյանն ընթերցեց նաեւ այլ հանցանքներ, որոնք իշխանությունները կատարել են եւ պետք է կանգնեն հայոց դատի առաջ:
Նա հիշեցրեց, որ Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ եթե իշխանությունը երկրին ակնհայտ տանում է կործանման, կամ ժողովրդի համար ակնհայտ է, որ տեղի է ունեցել պետական հանցագործություն, ապա ժողովրդի իրավունքն է ապստամբել այդ իշխանությունների դեմ: Նա ասաց, որ իրենք չեն հրաժարվում այն հայտարարությունից, պետք է գործողություններ արվեն, բայց չեն եկել այստեղ, որ մարդկանց տանեն արկածախնդրության:
«Ես շատ եմ ցավում, որ այսքան մարդիկ են միայն, որ տեսնում են այն վտանգը, որ կանգնած է մեր երկրի առաջ: Հայաստանն առանց հայերի ծրագիրն իրականացնում է այս իշխանությունը փուլ առ փուլ, քայլ առ քայլ, ամեն օր: Ես առաջարկել եմ, որ բոլորս միասին գնանք եւ շրջափակենք Գլխավոր դատախազության շենքը եւ պահանջել գլխավոր դատախազից ձերբակալել երկրի գլխավոր մեղավոր Նիկոլ Փաշինյանին»,-ասաց նա եւ կոչ արեց Նիկոլ Փաշինյանին տղամարդկություն ունենալ եւ գալ այս մարդկանց հանդիպել: Նրա ելույթից հետո հանրչահավաքի մասնակիցները երթով շարժվեցի դեպի դատախազության շենք, որը գտնվում է մոի քանի հարյուր մետր հեռավորության վրա:
News.am
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55