Միացյալ Նահանգները կվերադառնա Իրանի միջուկային համաձայնագրին միայն այն ժամանակ, երբ Թեհրանը կատարի համաձայնագրի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները: Այս մասին ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ նախազգուշացնելով, որ դեռ երկար ճանապարհ կա մինչ այդ գործընթացը: Այս մասին հայտնում է Al Jazeera լրատվական գործակալությունը:
«Իրանը դուրս է մնում մի շարք հարցերում և դեռ ժամանակ պետք կգա, որպեսզի նա վերադառնա իր պարտավորությունների կատարմանը և մեզ էլ ժամանակ պետք կլինի, որպեսզի գնահատենք՝ արդյոք նա կատարում է ստանձնած պարտավորությունները, թե ոչ: Մենք, մեղմ ասած, դեռ այնտեղ չենք», - ասել է Բլինկենը:
Նա հրաժարվել է ասել, թե ԱՄՆ-ի որ պաշտոնյան կգլխավորի Իրանի հետ բանակցությունները: Եթե Իրանը վերադառնա համաձայնագրի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների կատարմանը, Վաշինգտոնը կփորձի կառուցել այն, ինչը Բլինկենն անվանում էր «ավելի երկար և ամուր համաձայնագիր», որը կանդրադառնա այլ «խորապես խնդրահարույց» հարցերին:
Պետքարտուղարը չի նշել, թե որոնք են վերոնշյալ հարցերը, սակայն Բայդենն ասել էր, որ առավել խնդրահարույց հարցերի թվում են Իրանի հռթիրային ծրագիրը և Իրաքում Սիրիայում, Լիբիայում ու Եմենում վստահելի ուժերին աջակցություն ցուցաբերելը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին Միացյալ Նահանգները դուրս էր բերել Իրանի միջուկային ծրագիրից, որը պաշտոնապես կոչվում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր: Այս առթիվ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր Միացյալ Նահանգները վերադարձնել համաձայնագրին, սակայն ընտրվելուց հետո նշել էր, որ այդ գործընթացը հեշտ չի լինի:
Ավելի ուշ նորընտիր վարչակազմը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կվերադառնա գործող միջուկային համաձայնագրին այն բանից հետո, երբ Իրանը վերադառնա միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը և շեշտել Իրանի հռթիրային ծրագրի մասին քննարկումների կարևորությունը: Երկու երկրների միջև հարաբերությունները լարվել էին հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի հարվածի հետևանքով զոհվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանին և Միացյալ Նահանգների նախկին վարչակազմը սատարել էր Իսրայելի կողմից՝ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը:
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44