ԱՄՆ-ը Ռուսաստանին, Թուրքիային եւ ԱՄԷ-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական միջամտությունը Լիբիայում եւ ճանաչել Լիբիայի ինքնիշխանությունը՝ դեպի իր կառավարության միավորումը շարժվելուն համընթաց: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ռիչարդ Միլսը, հայտնում է AFP-ը: ՄԱԿ-ի դեսպանորդի պաշտոնակատար Ստեֆանի Ուիլյամսը հայտարարել է, որ ռազմական բեռներով թռիչքները երկու ուղղություններով էլ շարունակվում են՝ «խափանելով» հրադադարի ռեժիմը: Նա կոչ է արել բոլոր օտարերկրյա զինյալներին եւ վարձկաններին, որոնք պետք է հեռանային Լիբիայից մինչեւ հունվարի 23-ը, լքել երկիրը: Միլսը պարզ հասկացրել է, որ Բայդենի վարչակազմը սատարում է լիբիական մրցակից կողմերի պահանջները՝ դադարեցնել ռազմական միջամտությունը եւ դուրս բերել օտարերկրյա ուժերին ու վարձկաններին, ինչպես նշված է հոկտեմբերի 23-ին կնքված զինադադարի համաձայնագրում: «Արտաքին դերակատարները, ովքեր ռազմական ճանապարհով միջամտել են այս հակամարտությանը, լիովին անտեսել են լիբիացիների պահանջները»,- ասել է նա: «Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին, ներառյալ Ռուսաստանին, Թուրքիային եւ ԱՄԷ-ին, ճանաչել Լիբիայի ինքնիշխանությունը եւ անհապաղ դադարեցնել ցանկացած տեսակի ռազմական միջամտություն»: «Մենք Թուրքիային եւ Ռուսաստանին կոչ ենք անում անհապաղ նախաձեռնել երկրից իրենց զորքերի դուրսբերումը եւ դուրս բերել իրենց վարձած օտարերկրյա վարձկաններին եւ ռազմական խամաճիկներին, որոնց նրանք ֆինանսավորել, տեղակայել եւ օժանդակել են Լիբիայում»,- ասել է նա:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02