ARM | RUS |

Դավիթ Տոնոյանը հրաժարվել էր ընդունել բանակի հիմնադրին՝ Նորատ Տեր-Գրիգորյանցին. «երեւի վախեցել են». «Փաստինֆո»

29.01.21 | 19:11

Ադրբեջանը չէր կարող միայնակ հաղթել պաշտպանության բանակին, այդ իսկ պատճառով էլ ներգրավել է Թուրքիային և իսլամիստների հետ միասին հարձակվել փոքրիկ Արցախի վրա: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը։ Հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած Նորատ Տեր-Գրիգորյանցը փաստել է, որ իրենց կողմից ստեղծված բանակը եղել է շատ ամուր, հզոր, կազմակերպված, կարգապահ։ Զինված է եղել տվյալ ժամանակի համար ժամանակակից զինատեսակներով և առ այսօր, արդեն շուրջ 30 տարի է, ինչ հնարավորություն է տալիս՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը՝ ագրեսիվ պետություններից, որոնք շրջափակում են Հայաստանը՝ Ադրբեջանից, Թուրքիայից և ոչ այդքան բարեկամական Վրաստանից։ Ռազմական անվտանգության տեսանկյունից ստեղծվել է հայկական բանակը և ռուսական ռազմաբազան, որն ապահովում է Հայաստանի և Ռուսաստանի հարավային թևի անվտանգությունը։ Արցախյան երրորդ պատերազմից առաջ Նորատ Տեր-Գրիգորյանցը փորձել է հանդիպել այն ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ կանխազգալով հնարավոր վատ զարգացումները, սակայն վերջինս, պարզվում է, ժամանակ չի ունեցել գեներալի համար։ Նրա խոսքով՝ պատերազմից երկու ամիս առաջ, երբ գտնվել է Երևանում, կապ է հաստատել ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ և ցանկություն հայտնել հանդիպելու նախարարին՝ իմանալով, որ առաջիկայում ինչ-որ վատ բան կլինի և ցանկացել ռազմական անվտանգության տեսանկյունից խոսել նախարարի հետ, սակայն քարտուղարը, որը պատասխանել էր զանգին, ասել է, թե նախարարը չի կարող հանդիպել՝ պատճառաբանելով, որ հաջորդ օրը նիստ է։ «Ձեր ՊՆ նախարարը չի բարեհաճել ինձ հետ հանդիպել՝ պատճառաբանելով, որ հաջորդ օրը նիստ է և չի կարող։ Ես էլ քարտուղարին ասել եմ՝ հիմա ժամը 17։00-ն է, օրվա և գիշերվա ցանկացած ժամին կարող եմ հանդիպել՝ Հայաստանի և ԶՈՒ-երի անվտանգության հարցերի շուրջ խոսելու, իսկ ինքն ասել է՝ վաղը նիստ է, ինչին ի պատասխան էլ ասել եմ, որ նիստը վաղն է, իսկ այսօր դեռ երեկո է, գիշեր կա»,-պատմեց գեներալ-լեյտենանտը՝ հավելելով, որ դա, իհարկե, վիրավորական է, որ նախարարը չի հասկացել հարցի կարևորությունը, մինչդեռ՝ ինքը կարող էր շատ հարցերում համագործակցել և բանակի, և Հայաստանի շահերի համար։ «Չեն ցանկացել, երևի վախեցել են, որ կարող եմ թույլ չտալ ինչ-որ սխալ պլաններ իրագործել»,- նշեց Տեր-Գրիգորյանցը։ Ինչ վերաբերում է բանակում տիրող ներկայիս իրավիճակին, գեներալ-լեյտենանտը նշեց, որ դա վարչապետի, նախագահի խղճին է, բայց Արցախում պրակտիկան ցույց տվեց, որ բանակը չի կարողացել ապահովել անվտանգությունը, հակաօդային պաշտպանությունը, թերացել են քողարկման ապահովման հարցերում և դա չի արել ղեկավարությունը, նախարարությունը։ «Արցախյան թևում նորմալ ինժեներական սարքավորումների բացակայությունը բերել է նրան, որ թշնամին շքերթի նման գա և գրավի Հադրութը, Ջաբրայիլը, Կուբաթլուն և այլն, մինչդեռ՝ այնտեղ չի եղել ոչ մի հակատանկային պաշտպանություն, ինժեներական պատնեշներ, այսինքն՝ ՊՆ-ն, զինվորական ղեկավարությունը ճիշտ չի գործել, խախտել են պատերազմի կանոնները, քաղաքականության և ռազմական գործողությունների կանոնները»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է վերազինել բանակը ժամանակակից զենքերով, օրինակ, գնվել են ինքնաթիռներ, որոնց փոխարեն կարելի էր գնել հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր։ Գեներալ-լեյտենանտի խոսքով՝ գնված ինքնաթիռները (խոսքը ՍՈՒ-30 կործանիչների մասին է հեղ․) ոչինչ չեն կարող անել, քանի որ այս ընթացքում Ռուսաստանը Թուրքիային վաճառել է S-400 հակաինքնաթիռային հրթիռներ, որոնք տեղակայված են Հայաստանի սահմանին մոտ՝ հենց այդ ինքնաթիռները ոչնչացնելու համար։ Ավելին, այդ ինքնաթիռները գերձայնային են և նույնիսկ տեղանքը թույլ չի տալիս այդ ինքնաթիռների միջոցով որևէ ռազմական խնդիր լուծել, քանի որ օդ բարձրանալուց անմիջապես հետո դրանք կարող են խախտել Նախիջևանի կամ Վրաստանի սահմանը, ուստի, ինչպես նշեց Տեր-Գրգիգորյանցը, Հայաստանի տարածքը թույլ չի տալիս նման գերձայնային ինքնաթիռներ կիրառել։ Ըստ նրա՝ պետք է ուշադրություն դարձնել ինժեներական սարքավորումների, քողարկման համակարգերի վրա և ապահովել համազարկային հրթիռային համակարգերը, ունենալ հեռահար համակարգեր, թեև կան խորհրդային ռուսական զենքեր, որոնք լավն են, բայց ժամանակն առաջ է գնում, տակտիկան փոխվում է, օպերատիվ արվեստը փոխվում է, տեխնիկան պետք է փոխի պատերազմի կանոնները։ Նա արձանագրեց, որ Ադրբեջանն այս ընթացքում այնպես է զինվել, որ հաղթեց՝ թուրքական և իսրայելական ԱԹՍ-ների միջոցով, որովհետև մեր զինվորները, սերժանտները, սպաներն՝ Արցախում, հրաշալի են, նվիրական հայրենասերներ, որոնք 44 օր դիմակայել են ռադիկալ իսլամիստների ԶՈՒ-երին։ Հարցին, թե արդյո՞ք ստացվում է, որ պատերազմը պարտվել է քաղաքական իշխանությունը, Տեր-Գրիգորյանցն արձագանքեց՝ նշելով, որ հայ ժողովուրդն ում ընտրել է, թող նրա համար էլ պատասխան տա, ինքը ոչ մեկին չի ընտրել և իրավասու չէ քաղաքականության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, բայց նշեց, որ այս պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ-երի ղեկավարումն իրականացվել է սարսափելի, պատերազմի բոլոր կանոններին հակառակ, աննորմալ, քաոսային և անկազմակերպ։ Նրա խոսքով՝ պատերազմը դեռ նոր էր սկսվել, բայց ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը կամավորականներին կոչ էր անում գալ և մասնակցել ռազմական գործողություններին։ «Ի՞նչու կամավորականներ, ինչ կապ ունեն կամավորականները, սա ինչ է ֆիդայակա՞ն պատերազմ էր, այնտեղ զինված ուժեր են և կամավորականներ այդտեղ պետք չեն, պետք էր օգտագործել իմ կողմից ստեղծված ծրագիրը, որը կոչվում է՝ զորահավաքային պլան և ԶՈՒ-երը բերել ամբողջական պատրաստության։ Դա պետք էր իրականացնել, իսկ կամավորականներին ներգրավելով խճճել են ամբողջ բանակային համակարգը»,- նշել է Տեր-Գրիգորյանցը նաև հավելելով, որ՝ ենթադրենք ինժեներական զորքերի սպան որպես կամավորական ցանկություն է հայտնել մեկնելու ռազմադաշտ, բայց զինվորական կոմիսարիատում նրան տվել են ավտոմատ և ճիշտ չեն օգտագործում նրա կարողությունները, մինչդեռ, զորահավաքի դեպքում նա կմեկնի ռազմադաշտ՝ որպես ինժեներական զորքերի սպա և կլինի իր տեղում։ Մեր զրուցակիցը վրդովմունք հայտնեց անկազմակերպության վերաբերյալ՝ նշելով, թե ով էր վարչապետի կամ ՊՆ նախարարի խորհրդականը, հիմարություններ են անում և դրանով վտանգում նաև զինվորներին։ Ավելին՝ ընդգծեց պատմություն իմանալու կարեւորությունը, պետք է իմանալ , թե ինչպես է Հայրենական պատերազմի տարիներին Ստալինը կազմավորել պաշտպանության պետական կոմիտե, այլ ոչ թե՝ որպես խորհրդական վերցնել մարդկանց, որոնք ռազմական գիտությունից գաղափար չունեն։ Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հիշեցրեց նաև, որ պատերազմից առաջ մի շարք փորձառու սպաներ են ազատվել պաշտոններից, այսինքն՝ ցանկացել են պարտվել պատերազմում։ «Ես չեմ հասկանում դա ինչ քաղաքականություն է, բոլոր այն սպաները, որոնք ունեն բարձրագույն կրթություն և գրագետ գիտեն ինչ անել՝ ազատվել են պաշտոններից, ինչու՞, որ թշնամին ջախջախի՞»,- նշեց նա՝ տեղեկացնելով, որ անգամ կապ է հաստատել Անդրանիկ Քոչարյանի հետ՝ նշելով, որ շուտով պատերազմ է լինելու, իսկ վերջիններս հեռացնում են բոլոր փորձառու գեներալներին, ինչին ի պատասխան Քոչարյանն ասել է, թե, եթե գեներալը կամ սպան հանցանք է գործել, պետք է պատասխանատվության ենթարկել, մինչդեռ, ըստ Տեր-Գրիգորյանցի, այդ դեպքում կարելի է զգուշացնել, քանի որ խոսքն այն մարդկանց մասին է, որոնք շատ լավ են իմանում համակարգը։ «Միթե կարելի է նման հիմարություններ անել՝ պատերազմից առաջ։ Ինձ համար վիրավորական է, որ նման հիմարություններ են անում։ Պետք է վերականգնել կառավարման համակարգը, մարտական պատրաստվածության բերել ամբողջ համակարգը։ Շատ լավ սպաներ, գեներալներ կան, իսկ դուք քննադատում եք ինչ-որ գեներալի՝ ինչ-որ բան ասելու համար՝ վիրավորելով գեներալիտետին և իջեցնելով նրանց վարկանիշը, այդ կերպ՝ իջեցնելով նաև ամբողջ բանակի վարկանիշը։ Մեկ գեներալի հեռացնելուց հետո հեռացվում են նրանց տեղակալները, վախենում են, որ այդ գեներալները կարող են իշխանություն վերցնե՞լ։ Նրանք պատրաստ չեն փոխել իշխանությունը, ՀՀ ԶՈՒ-երը ծառայում են հայրենիքին՝ ազնվորեն։ Բացի դա՝ այն պարագայում, երբ Հայաստանը գտնվում է թշնամական երկրների շրջափակման մեջ և միակ դաշնակիցը ՌԴ-ն է, իսկ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ապահովում է ՀՀ և ՌԴ հարավային սահմանները, որոշ սրիկաներ ակցիաներ են իրականացնում դեսպանատան դիմաց՝ պահանջելով հեռացնել ռուսական ռազմաբազան։ Եվրոպան, Ադրբեջանը, Թուրքիան երազում են, որ Ռուսաստանն այդտեղ չլինի, իսկ հեռանալու դեպքում երկու օր էլ չի անցնի, որ Հյուսիսային պողոտայում թուրքերը լինեն»,- նշեց նա։


Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ ճանապարհներ

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ...

10:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55