ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավատարիմ է մնում Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու պարտավորությանը, լրագրողների համար հերթական ճեպազրույցի ժամանակ հաստատել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
Հարցին, թե արդյոք Բայդենը մտադիր է դադարեցնել Աֆղանստանում իրականացվող գործողությունները և այդ երկրից դուրս բերել ամերիկյան զորքերը, Սպիտակ տան մամուլի քարտուղարը պատասխանել է․ «Ես կոնկրետ այդ մասին չեմ զրուցել ազգային անվտանգությամբ զբաղվող մեր թիմի հետ, բայց նախագահի մտադրությունն ուժի մեջ է»։
Նախօրեին Պենտագոնի ղեկավարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Ջոն Քիրբին հաստատել էր, որ ներկայում Աֆղանստանում է գտնվում ԱՄՆ-ի շուրջ 2,5 հազար զինծառայող:
2020 թվականի փետրվարի 29-ին ԱՄՆ նախկին կառավարությունը՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, և «Թալիբան»-ը Դոհայում խաղաղության համաձայնագիր են ստորագրել: Համաձայն պայմանավորվածությունների՝ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պարտավորվում են 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից դուրս բերել բոլոր զորքերը։ Թալիբներն, իրենց հերթին, երաշխավորում են, որ չեն օգտագործի Աֆղանստանի տարածքը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների անվտանգության համար սպառնալիք ներկայացնող գործողությունների համար:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02