ARM | RUS |

Այդպես էլ չպատասխանեց՝ Շուշին հայկակա՞ն է, թե՞ ոչ

30.01.21 | 19:37

168.am-ը գրում է.



Այսօր առանց օպոնենտների, բայց իր սիրած ֆորմատում՝ միայնակ ուղիղ եթերում, Նիկոլ Փաշինյանը վերջապես «պատասխանեց» Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանի՝ Եռաբլուրում հունվարի 28-ին հնչեցրած հարցադրմանը, որից Նիկոլ Փաշինյանն ընկավ ցնցումների մեջ: Իսկ լրագրողն ընդամենը հարցրել էր՝ Շուշին հայկակա՞ն է, թե՞ ոչ… Նա հոխորտաց, ուղիղ եթերի ռեժիմում աշխատող լրագրողից պահանջեց Ազգային ժողովում ասած իր տեքստի ուղիղ գրավոր մեջբերումը՝ լավ հասկանալով, որ դա այդ պահին՝ ոտքի վրա, պարզապես հնարավոր չէ, ասաց, որ չի պատասխանելու որևէ հարցի, ու լույսի արագությամբ լքեց Եռաբլուրի տարածքը: Նիկոլ Փաշինյանն ի տես ամենքի ցույց տվեց, որ իր վարքագիծը չի տարբերվում քրեական ենթամշակույթն իր մեջ կրող ցանկացած մեկից, երիտասարդ կին լրագրողի ուղղությամբ ձեռքը սպառնալից պարզելով՝ շարունակ նույն նախադասությունն էր կրկնում ու հրաժարվում պատասխանել շատ պարզ մի հարցի՝ Շուշին հայկակա՞ն քաղաք է, թե՞ ոչ: Ամեն դեպքում հենց նույն օրը 168.am-ը չէր զլացել ու, այդ թվում, նաև լուսագրերով ռեպորտաժ էր պատրաստել այն մասին, թե ի՞նչ է ասել Փաշինյանը Շուշիի մասին ավելի վաղ՝ Ազգային ժողովում: Եռաբլուրում տեղի ունեցածի հենց հաջորդ օրը՝ երեկ, լրագրողը մեծ պաստառի վրա բառացի գրավոր մեջբերել էր Նիկոլ Փաշինյանի խոսքերը և ուղիղ եթերում՝ բազմաթիվ տեսախցիկների ներկայությամբ, սպասում էր Փաշինյանին, որ վերջինս, ինչպես խոստացել էր, գա ու ուղիղ եթերում պատասխանի՝ Շուշին հայկակա՞ն է, թե՞ ոչ: Բնականաբար, չեկավ… Չէր գա, քանի որ «դեպքի վայրում» հավաքված լրագրողները վստահաբար հակադարձումներ կունենային, որոնց պատասխանները դժվար թե ունենար կառավարության շենքում նստած նշված անձը: Փոխարենը՝ կառավարության շենքի բակում հերթապահող փաշինյանական գվարդիայի աննկուն մարտիկներից մեկը՝ պատկառելի տարիքում գտնվող մի կին, հարձակվեց լրագրողի վրա, պատռեց պաստառը, որի մնացորդները բզկտեց մի երիտասարդ տղա՝ այդպիսով հավանաբար վրեժ լուծելով Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով Արցախն օկուպացրած ադրբեջանցիներից: Ինչևէ… Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե իր այսօրվա պատասխանը չսկսեր իր սիրած թեմայից. նա այս թեման շատ լավ առիթ համարեց՝ ցույց տալու, թե այսօր հատկապես կառավարության դեմ լրատվական ինչպիսի մանիպուլյացիաներ են տեղի ունենում: Շուրջ 8 րոպե տևողությամբ լայվի ընթացքում Փաշինյանն այդպես էլ չասաց՝ ի վերջո, Շուշին հայկակա՞ն քաղաք է, թե՞ ոչ, փոխարենը տարատեսակ ձևակերպումներով մանիպուլյացնելով իր ունկնդիրներին՝ փորձում էր բոլորին համոզել, որ իր խոսքերն ուրիշները մանիպուլյացնում են, ու այդպես էլ գոնե մի անգամ ինքն իրեն հարց չտվեց՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ բացի իրենից ու իր երդվյալ վկաներից, ի դեմս իր թիմի, երկրում որևէ մեկն իր ասածը չի հասկանում այնպես, ինչպես ինքն է հասկանում: Ավելին, փաստենք, որ չասաց՝ Շուշին հայկական քաղաք է: «Պատերազմի ընթացքում եղել է խոսակցություն պատերազմը կանգնեցնելու տարբերակների մասին, երբ ադրբեջանական կողմը, նաև այլոց շարքում, պայման է առաջադրել Շուշի քաղաք ադրբեջանցի փախստականների վերադարձի վերաբերյալ: Ըստ էության՝ խոսքը վերաբերում էր 1992 թվականի ստատուս-քվոն վերականգնելու հնարավորությանը: Այսինքն, երբ մենք արդեն համաձայնել էինք, որ պետք է պատերազմը կանգնեցնել, առաջ եկավ նոր պայման: Այդ նոր պայմանը հետևյալն է, որ Շուշի քաղաք պետք է վերադառնան Ադրբեջանի փախստականները՝ համաձայն 1992-ի, այսինքն՝ Շուշիի ազատագրումից առաջ գոյություն ունեցած ստատուս-քվոյի: Իսկ այդ ստատուս-քվոյով առաջարկվում էր, որ մենք արձանագրենք, որ Շուշիում պետք է լինի 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, ավելի կոնկրետ՝ 96 տոկոս: Եվ երբ սա պարզ դարձավ, ինձ շատերը հրապարակային մեղադրում էին, որ տարբերակ է եղել, որ Շուշին կարգավիճակով մնա հայկական, բայց ես այդ հնարավորությունը չեմ օգտագործել: Ես էլ արձագանքել եմ ընդամենը այդ իրողությանն ու այդ արձագանքներին, թե այդ ովքե՞ր են և ինչպե՞ս են համարում, որ երբ Շուշիում լինի 96 տոկոս ադրբեջանական բնակչություն, իր այդ կարգավիճակով քաղաքը համարվի հայկական վերահսկողության ներքո՝ ինչպես պատգամավորն է հարցնում»,- ասաց Փաշինյանը: Հասկանալի է, որ այս ձևակերպման մեջ տրամաբանություն փնտրելը ու հատկապես գտնելն անշնորհակալ գործ է, սակայն, այնուամենայնիվ, ուզում ենք հարցնել՝ այդ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը համոզված, որ հայկական վերահսկողության տակ գտնվող, հայկական ուժայինների տիրապետության տակ եղող, Արցախի զորքի վերահսկողությամբ, հայկական օրենքներով ու վարչական ղեկավարությամբ, քաղաքապետով Շուշի գլխակորույս 96 տոկոս ադրբեջանցի խաղաղ բնակիչներ էին գալու ու հերիք չէ՝ ապրեին, մի հատ էլ վտանգ ստեղծեին քաղաքի հայ բնակչության համար: Ինչպե՞ս էր Նիկոլ Փաշինյանը դա պատկերացնում: Բացի դրանից, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն օրեր առաջ հայտարարել էր, որ Շուշիի բնակարանային ֆոնդը դեռևս 2008 թ.-ից ամբողջովին սպառված էր, ուրեմն որտե՞ղ էին ապրելու վերաբնակեցված ադրբեջանցիները, հայերի տներո՞ւմ… Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ եթե առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման՝ Շուշիում 96 տոկոս ադրբեջանական բնակչություն լիներ, չէր կարելի համարել, թե այն գտնվում է հայկական վերահսկողության ներքո: «Այսինքն, ոչ թե ծագումնաբանությանն է վերաբերում, այլ պատերազմը կանգնեցնելու պայմաններում ինչ ժողովրդագրական ստատուս-քվո հաստատելու մասին է խոսքը»,- եզրափակեց նա: Ինչպես ասում են, առանց մեկնաբանության… Զարմանալի է միայն պրիմիտիվության այն աստիճանը, որով Նիկոլ Փաշինյանը դեռ կարողանում է կերակրել իր ընտրազանգվածին, ով, իհարկե, նրան չի հարցնի, թե եթե գերակշիռ ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին ադրբեջանական էր իր կարգավիճակով՝ ըստ իրենց կուռքի, հայկակա՞ն է արդյոք մինչև հայաթափումը` 1980-ականների վերջում՝ ճիշտ Փաշինյանի նշած ժամանակահատվածում, 300 000 հայ բնակչություն ունեցող Բաքուն, կամ հայկակա՞ն է արդյոք Աբխազիան, որի հայկական բնակչությունը մեծամասնություն է կազմում նրա առանցքային քաղաքներում՝ Սուխումում (61.4%), Գագրայում (44.1 %), հայկական քաղա՞ք է ԱՄՆ Գլենդեյլ քաղաքը, որի հայ բնակչության թիվը հասնում է 200 000-ի, և որն ավանդաբար հայ քաղաքապետներ է ունենում:


Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ ճանապարհներ

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ...

10:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55