Մյանմարի զինված ուժերը մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն են հայտարարել երկրում, հաղորդում է« Սինհուա» գործակալությունը:
Համապատասխան հայտարարությունը հեռարձակվել է բանակային հեռուստաալիքով:
Reuters-ը պարզաբանում է, որ որոշումը կայացրել են զինվորականները` խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղ գտած ընտրակեղծիքների պատճառով: Նրանք նաեւ հայտնել են, որ իշխանությունն անցնում է երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Մին Աուն Հլայինին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Մյանմարի նախագահ Վին Մյինի եւ երկրի իշխող «Ժողովրդավարության ազգային լիգա» (ԺԱԼ) կուսակցության ղեկավար Աուն Սան Սու Չժիի ձերբակալման մասին, ով զբաղեցնում էր Պետական խորհրդականի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնը: ԺԱԼ-ում հայտարարել են, որ զինվորականները պետական հեղաշրջում կազմակերպելու գործընթացում են: Երկրի մայրաքաղաք Նեյպյիդոյում հեռախոսային եւ ինտերնետ կապերն անհասանելի են: Խոշոր քաղաքներում զինվորականներ են նկատվել:
2020-ի նոյեմբերին Մյանմարում ընտրություններ տեղի ունեցան, որոնց ընթացքում հաղթեց ԺԱԼ-ը, սակայն Միության համերաշխություն եւ զարգացում կուսակցությանը սատարող զինվորականները համաձայն չէին արդյունքների հետ: Նրանք սպառնացին «քայլեր ձեռնարկել» ենթադրյալ ընտրակեղծիքների կապակցությամբ:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02