ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները կոչ են արել անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին փուլի ռազմագերիներին և մյուս գերիներին, ինչպես նաև ընտանիքներին հանձնել մահացած անձանց աճյունները, որպեսզի նրանք հուղարկավորվեն՝ համաձայն իրենց մշակութային ավանդույթների: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը: «Բոլորը, ովքեր հակամարտության հետևանքով զրկվել են ազատությունից, պետք է վերադարձվեն իրենց տուն, իսկ սպանվածների հարազատները պետք է կարողանան ստանալ իրենց սիրելիների աճյունները՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի»,- նշել են փորձագետները: Նրանք ընդգծել են, որ ահազանգեր են ստանում այն մասին, թե ռազմագերիներն ու մյուս գերիներն առանց որևէ դատական գործընթացի սպանվում են, անհետանում, ենթարկվում են բռնությունների ու դաժան վերաբերմունքի: «Ոչ մի բացառիկ հանգամանք՝ լինի դա պատերազմական վիճակ, ներքին քաղաքական անկայունություն կամ այլ արտակարգ դրություն, չի կարող արդարացնել խոշտանգումներն ու բռնի անհետացումները: Նմանօրինակ գործողությունները ևս ռազմական հակամարտության ժամանակ կարող են համարվել պատերազմական հանցագործություն»,- ընդգծել են մարդու իրավունքների հարցերով փորձագետները: Նրանք հատկապես ահազանգել են մահացած անձանց մարմինների նկատմամբ խոշտանգումների փաստերի առնչությամբ: «Երկու կողմերն էլ սկսել են վերադարձնել ռազմագերիներին ու մյուս գերիներին, և մենք կոչ ենք անում նրանց իրականացնել դա «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, հստակեցնել անհետ կորածների ճակատագիրն ու արժանապատվորեն վերաբերվել մահացած անձանց մարմիններին»,- նշել են նրանք: Փորձագետները կոչ են արել Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին ամբողջական, անհետաձգելի, անկախ ու անկողմնակալ հետաքննություն իրականացնել հակամարտության ընթացքում ու դրանից հետո մարդու իրավունքների լրջագույն խախտումների վերաբերյալ՝ պատասխանատվության ենթարկելու կազմակերպիչներին և հատուցելու տուժածներին: Նրանք հավելել են նաև, որ հետագայում ևս շարունակելու են փոխգործակցությունը երկու երկրների իշխանությունների հետ և հետևելու են իրավիճակին:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55