Գազի վերջին գների բարձրացումից հետո ջերմոցները փաստացի աշխատում են միայն բանկերի համար, քանի որ նրանց հաջողվում է մարել միայն վարկերը, որոնք վերցրել էին գազի վճարումների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ջերմոցային ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Պողոս Գեւորգյանը: Վարկային բեռը թույլ չի տալիս բիզնեսին օգտվել կառավարության արտոնյալ ծրագրերից: Հատկապես դժվար է մանր գյուղացիական տնտեսություններին:
Ըստ նրա` դրանց մի մասը փակվում է, իսկ որոշներն էլ չեն գնում դրան գոյություն ունեցող պարտավորությունների հետ կապված էլ ավելի մեծ վնասներից խուսափելու համար:
«Եղանակային պայմաններից կախված` ձմռանը ջերմոցային տնտեսությունում արտադրության գնի 50-70 տոկոսը ձեւավորվում է էներգակիրների սակագներից: Որքան ձմեռն ավելի ցուրտ է, այնքան ֆերմերն ավելի շատ գազ է ծախսում, իսկ սակագնի բարձրացումն արտադրանքի գնի համամասն բարձրացման է հանգեցնում: Դա հիմնականում լոլիկն է, վարունգը, ծաղիկները: Մնացած մշակույթներն ընդհանրապես ձեռնտու չէ աճեցնել»,- հավելեց Պողոս Գեւորգյանը:
Իսկ արտադրանքի գինը շուկայում կախված է ներմուծվող ապրանքների ծավալից. որքան այն ավելի մեծ է, այնքան տեղական արտադրողները ստիպված են գինն ավելի շատ իջեցնել:
Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի` գազի սակագինը բարձրացնելու դիմումի շրջանակներում Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2020 թվականի հուլիսի 19-ից որոշում է կայացրել ջերմոցային տնտեսություննեի, պահածոների, խմիչքների եւ կաթնամթերք արտադրողների համար սակագինը բարձրացնել 212-ից 224 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01