Հայաստանում 2020-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գործազրկությունը (զբաղվածության կենտրոններում գրանցված գործազուրկներ) նվազել է 2%-ով և կազմել 61 հազար մարդ այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միությունում գործազրկության մակարդակն աճել է 3,6 անգամ՝ մինչև 3 մլն 488,1 հազար մարդ։ Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքի՝ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ գործազրկության մակարդակը Հայաստանում աճել է 0,6%-ով, իսկ ԵԱՏՄ-ում նվազել 9,2%-ով։ Ընդ որում, եթե Բելառուսում գործազուրկների թիվը 2020-ի նոյեմբերին կազմել է 8,4 հազար մարդ և նախորդ նոյեմբերի նկատմամբ նվազել 18,1%-ով, իսկ 2020-ի հոկտեմբերի համեմատ՝ 5,4%-ով, ապա Ղազախստանում գրանցված գործազուրկների թիվը հասել է 207,0 հազար մարդու՝ 2019-ի նոյեմբերի համեմատ աճելով 36,2%-ով, իսկ անցյալ տարվա հոկտեմբերի համեմատ՝ նվազելով 6,9%-ով։ Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են 78,5 հազար մարդ, 3,5% նվազում և 0,1% աճ։ Ռուսաստանում գրանցվել է նախորդ տարվա նոյեմբերի համեմատ գործազուրկների թվի (3 մլն 133,2 հազար մարդ) ամենամեծ աճը՝ 4,7 անգամ, իսկ 2020-ի հոկտեմբերի համեմատ ցուցանիշը նվազել է 9,7%-ով։ Բնակչության զբաղվածության ծառայություններում հայտարարված ազատ աշխատատեղերի թիվը 2020-ի նոյեմբերին 2019 թվականի նոյեմբերի համեմատ նվազել է Հայաստանում՝ 67,7%-ով (մինչև 1,4 հազար մարդ), Բելառուսում՝ 16,6%-ով (75,2 հազար մարդ), Ղրղզստանում ՝ 39,2%-ով (3,2 հազար մարդ), Ռուսաստանում այն աճել է 10,6%-ով (1 մլն 746,0 հազար մարդ), Ղազախստանի դեպքում տվյալները բացակայել են։
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:36 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03