Մյանմարում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սպառնացել է վերականգնել երկրի նկատմամբ պատժամիջոցները, միևնույն ժամանակ միջազգայնորեն համաձայնեցված արձագանքի կոչ է արել՝ ռազմական ուժերից պահանջելով լքել իշխանությունը: Այս մասին հայտնում է Al Jazeera լրատվական գործակալությունը:
Բայդենը դատապարտել է երկուշաբթի օրը զինվորականների կողմից իրականացված հեղաշրջումը և երկրի ընտրված առաջնորդ Աուն Սան Սու Չժի կալանավորումը՝ կատարվածը որակելով որպես «ուղղակի հարձակում երկրի ժողովրդավարության և օրենքի գերակայության» դեմ:
Հեղաշրջման շուրջ հազվադեպ պատահող քաղաքական համաձայնություն կա նաև դեմոկրատների և բարձրաստիճան հանրապետականների միջև, քանի որ բոլորն էլ դատապարտել են ռազմական իշխանության գործողությունները Մյանմարում:
«Միջազգային հանրությունը պետք է համախմբվի՝ միաձայն ճնշելու Բիրմայի (Մյանմար) զինված ուժերին, որպեսզի անհապաղ հրաժարվեն իրենց վերցրած իշխանությունից, ազատեն ձերբակալած ակտիվիստներին և պաշտոնյաներին», - ասել է Բայդենն իր հայտարարության մեջ և հավելել, որ Բիրմայի նկատմամբ պատժամիջոցները վերացվել էին՝ պայմանավորված ժողովրդավարությանն անցման գործընթացով: Սակայն այժմ, ըստ Բայդենի, անհրաժեշտ է անհապաղ վերանայել ամերիկյան պատժամիջոցների վերաբերյալ օրենքն ու լիազորությունները, որոնց էլ կհաջորդեն համապատասխան գործողությունները:
«Մենք համագործակցելու ենք տարածաշրջանի և աշխարհի մեր գործընկերների հետ ՝ աջակցելու ժողովրդավարության և օրենքի գերակայության վերականգնմանը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու Բիրմայի ժողովրդավարական անցումը տապալելու փորձի պատասխանատուներին», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:
Ըստ տեղեկությունների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսում է երեքշաբթի օրը կայանալիք փակ նիստում քննարկել Մյանմարի հարցը:
Հիշեցնենք, որ Մյանմարի ռազմական իշխանություններն, ընդհանուր առմամբ, ձերբակալել են մի քանի հարյուր մարդու, այդ թվում՝ իշխող «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավարությանը։ Մյանմարի մայրաքաղաք Նայպյիդոյում ձերբակալվել են խորհրդարանի բոլոր պատգամավորները։ Գործակալության տվյալներով՝ ձերբակալվել են նաև իշխող կուսակցության ղեկավարների ընտանիքի բազմաթիվ անդամներ։
Նշվում է, որ ձերբակալվածների թվում են երկրի խորհրդարանում Մյանմարի ազգային փոքրամասնությունները ներկայացնող կուսակցությունների պատգամավորները, որոշ հասարակական գործիչներ, որոնք քննադատել են զինվորականներին:
Նախօրեին հաղորդվել էր, որ Մյանմարում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների:
Մյանմարի զինվորական հեռուստատեսությունը հաղորդել է երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն:
Այս առնչությամբ զինվորականները հայտարարել են, որ ձերբակալություններն անցկացրել են ի պատասխան «ընտրությունների կեղծման», որոնք երկրում անցկացվել են 2020 թվականի նոյեմբերին 8-ին։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02