«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելիս՝ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ կառավարությունը դրանով ազգային օերնսդրությունը համապատասխանեցնում է 2016 թվականին ընդունված ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին: «Գազային, հեղուկ վառելիքի, սեղմված, բնական, կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողը պարտավոր է սպառողին տրամադրել տեղեկատվություն վառելիքի անվանման, նպատակային նշանակության՝ կոմունալ կենցաղային, արտադրական սպառման, կամ որպես միայն ավտոմոբիլային շարժիչի վառելիք լինելու վերաբերյալ»,- հայտարարեց փոխնախարարը: Նրա խոսքով, այդ տեղեկատվությունը պետք է տեղադրվի վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա: Նա հայտնեց, որ գազալցակայաններում հեղուկացված գազը վաճառելու դեպքում, սպառողները տեղեկություն չունեն, թե այն կենցաղային նշանակության է թե նախատեսված է մեքենաների համար, ինչը վնասում է ավտոմեքենաների շարժիչները: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծով էլ սահմանվել է տույժերր տնտեսվարողների կողմից այդ տեղեկությունը չներկայացնելու դեպքերի համար: Փոխնախարարի խոսքով՝ կառավարությունն առաջարկել էր սահմանել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով տույժ, սակայն պատգամավորներն այն մեծ են համարել: Վարոս Սիմոնյանը տեղեկացրեց, որ ընդունելով դիտողությունը, նախագծում սահմանել են, որ սարքավորումների վրա վառելիքի տեսակի մասին տեղեկատվության չտեղադրումն առաջացնում է պաշտոնատար անձի համար տույժ նվազագույն աշատավարձի 50-ից 100-ապատիկի չափվ, իսկ մեկ տարվա ընթացքում այն կրկնվելու դեպքում տուգանքը կկազմի նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հայտնեց, որ 10-20 տարի այդ ոլորտի սպառող է և նման հարց իր մոտ երբևէ չի առաջացել, ինքը միշտ գիտի, թե ինչ վառելիք է լցնում իր մեքենան և հետաքրքրվեց, թե կառավարությունը արդյո՞ք արհեստական խոչընդոտ չեն ստեղծում՝ վահանակը չփակցնելու համար տուգանելու նպատակով: Փոխնախարարը նկատեց, որ բենզինի դեպքում այդ տեղեկատվությունը կա, բայց այն բացակայում է գազի լիցքավորման վաճառակետերում և այդ փոփոխությունները պարտադրաված են նաև ԵԱՏՄ կանոնակարգով: Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ նախարարությունը նաև մշակել է օրենքի փոփոխության նոր նախագիծ, որով կավելացվի մեքենաների թերի լիցքավորման դեպքերի համար նախկինում սահմանված 100 հազար դրամ տուգանքի շեմը և պատիժը կխստացվի:
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
11:17 06.08.25
15:09 06.08.25
12:25 06.08.25
14:27 06.08.25
10:44 06.08.25
12:17 06.08.25
10:03 06.08.25
10:19 06.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03