Ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորման եւ տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններն առաջվա պես անհրաժեշտ են: Այս մասին ասվում է Հարավային Կովկասի հետ կապերի հարցերով պատվիրակության ղեկավար, եվրախորհրդարանական Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցերով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչովի եւ Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարության մեջ: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անցյալ տարվա պատերազմը ահավոր մարդկային ողբերգություն էր: Մենք ողջունում ենք այն փաստը, որ իրավիճակը կայունացել է 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո, եւ որ բացի ցավալի, բայց հատուկենտ միջադեպերից, հրադադարի ռեժիմը հարգվում է, սակայն այդքան կենսական հաշտեցմանը հասնելու համար շատ ավելին է անհրաժեշտ: Ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորման եւ տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններն առաջվա պես անհրաժեշտ են: Մենք երկու կողմերին կոչ ենք անում հստակ եւ հրապարակավ վերահաստատել գործընթացը վերսկսելու իրենց պատրաստակամությունը՝ Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ եւ հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնց հետ կողմերը համաձայնել են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ հավասարություն եւ ժողովուրդների ինքնորոշում։ Այն ժամանակ, երբ ԱՄՆ նոր վարչակազմը նոր խթան է բերել, մենք վճռականորեն հաստատում ենք Եվրոպական խորհրդարանի եւ, ըստ էության, Եվրամիության շարունակական աջակցությունը այս գործընթացին եւ այս սկզբունքներին: Հրադադարի մասին համաձայնագրի ամբողջական կատարումը անհրաժեշտ առաջին քայլն, եւ ցավալի է այն փաստը,, որ ռազմագերիների փոխանակումը դեռ ամբողջությամբ չի իրականացվել: Մենք ողջունում ենք անցյալ շաբաթ ռազմական գործողությունների ավարտից հետո գերեվարված մի քանի հայ զինծառայողների ազատ արձակումը, եւ խնդրում ենք Ադրբեջանին ազատել մնացածներին՝ վստահությունը վերականգնելու համար: Մենք նաեւ կողմերին կոչ ենք անում ապահովել միջազգային կազմակերպությունների լիակատար անխոչընդոտ մուտքը՝ մարդասիրական օգնության տրամադրման եւ մշակութային ժառանգության պաշտպանության համար: Այս խնդիրները ավելի են ընդգծում հետագայում բազմակողմ ջանքերի վերականգնման անհրաժեշտությունը` հաջակցություն հակամարտության տեւական լուծման որոնմանը»:
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
13:19 05.08.25
21:19 05.08.25
16:19 05.08.25
16:06 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03