«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 15 օր առաջ լուր տարածվեց, որ ԱԱԾ հակաահաբեկչական հատուկ ջոկատի՝ «Ալֆայի» հրամանատարը փոխվել է, և նոր տնօրենի գալով՝ ԱԱԾ-ից կադրային արտահոսք է սկսվել, ազատման դիմումներ են գրվել: Նոր հրամանատար Արարատ Հովհաննիսյանն ԱԺ հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանի հովանավորյալն է: Նախկին հրամանատարը հին աշխատող էր և որպես քաղաքական գործիք չէր ծառայի, ինչով էլ հենց պայմանավորված է եղել փոփոխությունը: Բայց այն ժամանակ ազատվողների մասին ինֆորմացիա չեղավ, և թվաց, թե թեման փակվել է: Պարզվում է, այս պատմությունը շարունակություն ունի: «Ալֆայի» նոր հրամանատարին անձնակազմին ներկայացրել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը: Նա իր խոսքում մի տարօրինակ միտք է հնչեցրել՝ եթե հարկ լինի, պետք է ձեր գործառույթներից դուրս գործողություններ էլ կատարեք: Երբ Հայրապետյանը հեռացել է, ջոկատի ծառայողները փորձել են նորանշանակ տնօրենից տեղեկանալ, թե այդ ինչ արտակարգ գործողությունների մասին է խոսքը: Նոր հրամանատարը բացատրել է, որ հիմա իշխանությունը 6-7 հարյուր հոգանոց մոբիլ ջոկատ է ձևավորում, որը պետք է քաղաքական զարգացումների ժամանակ դուրս գա փողոց, ճնշի հանրային բողոքի ակցիաները: Եվ նորանշանակը նկատել է՝ տնօրենի տեղակալը, հավանաբար, դա նկատի ուներ, որ դուք՝ որպես պրոֆեսիոնալներ, պետք է մասնակցեք այդ ջոկատի գործողություններին, ներդրվեք այնտեղ և գործեք՝ պաշտպանելով իշխանություններին: Այս հայտարարությունը զայրացրել է «Ալֆայի» հին ծառայողներին: Նրանք հայտարարել են, որ իրենք հակաահաբեկչական գործողությունների են սովոր և չեն մասնակցի իշխանություններին պաշտպանելու գործընթացին ու դուրս չեն գա ժողովրդի դեմ: Եվ այս խոսակցությունից հետո 4-5 հոգի ազատման դիմումներ են ներկայացրել: Մեզ ասացին, որ ազատման դիմում Են ներկայացրել «Ալֆայի» հրամանատարի երկարամյա ստաժով տեղակալը ու ևս 3 հոգի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44