Վանում հերթական անգամ 15 օրով արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքները, երթերն ու մամուլի ասուլիսները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վանի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որ արգելքը գործում է փետրվարի 3-ից 17-ը:
Եթե նախորդ անգամ տարածած հայտարարությունների մեջ արգելքը հիմնավորվում էր անվտանգության նկատառումներով՝ կապված քուրդ զինյալների հնարավոր գործողությունների կամ նրանց դեմ անցկացվող օպերացիաների հետ, ապա այս անգամ որպես պատճառ նշվում է կորոնավիրուսի համավարակին առնչվող սահմանափակումները: