Ատոմային էներգետիայի մասնագետների պատրաստման ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում Հայաստանում անցկացվում է Ռուսաստանի առաջատար տեխնիկական համալսարաններում անվճար կրթություն ստանալու թեկնածուների հավաքագրումը։ Ամեն տարի ավելի քան 200 թեկնածու Հայաստանից անվճար քվոտաներով ընդունվում է ՌԴ բուհեր, և նրանցից 60-ն ընտրում են ինժեներա-տեխնիկական ուղղություն:
2021/22 ուսումնական տարվա համար «Ռոսատոմ» Պետկորպորացիան հայ ուսանողների համար հատկացրել է 4 քվոտա՝ միջուկային մասնագիտությունների բակալավրիատի և ասպիրանտուրայի ծրագրերի համար: «Ռոսատոմ»-ի գործընկեր համալսարանների ցուցակում է 11 կրթական հաստատություն ՝ Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից մինչև Եկատերինբուրգ և Տոմսկ, այդ թվում ՝ «ՄԻՖԻ» Ազգային հետազոտական միջուկային համալսարանը: 2020 թվականին Հայաստանից հաջողությամբ ընտրվեցին 4 ուսանողներ, որոնք ըստ քվոտայի ընդունվեցին իրենց նախընտրած բուհեր:
«Կադրերը միշտ եղել են և կմնան միջուկային ոլորտի հիմնական ակտիվը, իսկ 2026 թվականից հետո հայկական ԱԷԿ-ի շահագործման երկարաձգման, ինչպես նաև ամբողջ արդյունաբերության զարգացման հեռանկարների լույսի ներքո անձնակազմի վերապատրաստման խնդիրը չափազանց կարևոր է։ Ես կոչ եմ անում երիտասարդներին ՝ օգտվելով ժամանակակից կրթություն ստանալու հնարավորությունից», - ասում է Հայկական ԱԷԿ-ի որակի ապահովման բաժնի առաջատար ճարտարագետ Աշոտ Սարգսյանը: «Ժամանակին ես ստացել եմ Համաշխարհային միջուկային համալսարանի կրփափոշակը, և դա օգնեց ինձ առաջադեմ գիտելիքներ ստանալ ատոմակայանի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու ոլորտում և կիրառել դրանք Հայաստանում՝ իմ հետագա աշխատանքում», - նշում է Աշոտ Սարգսյանը:
Ռուսաստանի տեխնիկական համալսարանների էական առավելությունն այն է, որ վերապատրաստման ծրագրերը անընդհատ արդիականացվում են, և ուսանողները գործնական դասընթացներ են անցնում միջուկային օբյեկտներում: Բացի այդ, ուսանողները ստանում են կրթաթոշակ, տրանսպորտի, թատրոնների և թանգարանների զեղչեր:
«Հայաստանցի դպրոցականներն ու ուսանողները որակավորման միջոցառումներին ցուցավժբերում են գիտելիքների բարձր մակարդակ, և արդեն մի քանի տարի նրանք հաջողությամբ ընդունվում և սովորում են մեր համալսարաններում: Ռուսաստանի առաջատար տեխնիկական համալսարանները գիտության լավ ուղղեգիր են, ուստի անհամբեր սպասում ենք, որ երիտասարդ հանճարները միանան մեր թիմին», - ասաց «ՄԻՖԻ»-ի միջուկային ֆիզիկայի և տեխնոլոգիաների ինստիտուտի փոխտնօրեն Գեորգի Տիխոմիրովը:
Որակավորման միջոցառումներին մասնակցելու համար պետք է գրանցվել մինչև փետրվարի 20-ը` https://education-in-russia.com/ կայքում` կցելով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` ցանկին համապատասխան: Քննությունները կանցկացվեն գարնանը Երևանում՝ գիտության և մշակույթի Ռուսաստանյան կենտրոնում: Դիմորդի և ընդունող հանձնաժողովի հանդիպման ընթացքում հաշվի կառնվեն նաև ակադեմիական նվաճումները, մասնավորապես` մասնակցությունը օլիմպիադաներին և կրթական այլ նախաձեռնություններին:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55