Անցյալ տարի ռեստորանային բիզնեսում շրջանառությունը կազմել է 2019 թվականի ցուցանիշի ոչ ավելի, քան 30%-ը, ամենաշատը տուժել է միջոցառումների կազմակերպման ոլորտը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը:
Նա բացատրեց, որ ոչ միայն ընդհանուր շրջանառությունն է կրճատվել, այլեւ այցելուների ծախսերը՝ մեկ անձի հաշվով:
Նրա խոսքով՝ կապված այն բանի հետ, որ փակվել են հանրային սննդի շատ օբյեկտներ, կրճատվել են նաեւ աշխատատեղերը, ուստի գործատուի մոտ Արցախի բնակիչների պրակտիկայի համար 100 հազար դրամի չափով կառավարության աջակցության ծրագիրը կարող է ժամանակավոր բնույթ կրել։ Այս սցենարից խուսափելու համար պետք է վերակենդանացնել ոլորտը, որպեսզի հնարավոր լինի այդ մարդկանց մշտական աշխատանքի վերցնել:
«2020-ի մարտից մինչեւ հունիս ոլորտն ընդհանրապես չի աշխատել, իսկ հուլիսից աշխատել է սահմանափակումներով: Սեպտեմբերը ամբողջ անցած տարվա միակ ամիսն է, երբ ոլորտն լիարժեք աշխատել է: Պատերազմի սկսվելով հասկանալի պատճառներով կրկին անկում է դիտարկվել: Ակնկալվում է, որ շուկան կսկսի վերականգնվել այս տարվա մարտից: Ընդհանուր առմամբ սպառման մակարդակի անկումը կապված է ոչ միայն հասարակության հետպատերազմյան հոգեբանական վիճակի, այլ նաեւ բնակչության եկամուտների կրճատման հետ: Մարդիկ սկսել են ավելի շատ խնայել եւ ավելի քիչ ժամանցի վայրեր այցելել»,- ասաց Բարսեղյանը:
Նա իշխանություններին կոչ արեց աշխատել ռուս զբոսաշրջիկների ներգրավման ուղղությամբ, ինչը էականորեն կաշխուժացնի ոլորտըը, քանի որ այն մեծապես կախված է ռուս սպառողից:
«Եթե խթանենք ռուսաստանցիներին իրենց միջոցառումները կազմակերպել Հայաստանում, ապա կհաջողվի ապահովել մեր տնտեսության համար չափազանց անհրաժեշտ ֆինանսական ներհոսքեր»,- ընդգծեց փորձագետը:
Քանի որ միայն սահմանափակումների վերացումը բավարար չէ, նա իշխանություններին կոչ արեց լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցուցաբերել կամ հարկային արտոնություններ ներդնել, որպեսզի ոլորտը վերջնականապես անկում չապրի: Ընդ որում դա պետք է անել ոչ թե վարկերի տրամադրման, այլ ուղղակի աջակցության միջոցով:
Ինչպես նկատեց Բարսեղյանը, իշխանությունների գործողություններն ու որոշումները պայմանավորված են քաղաքական նպատակահարմարությամբ: Սա իսկապես խնդիր է:
«Ցավալի է, որ էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, որ փոխնախարարի թեկնածուի ընտրությունը պայմանավորված է քաղաքական հայացքներով»,- եզրափակեց փորձագետը:
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
13:19 05.08.25
21:19 05.08.25
16:19 05.08.25
16:06 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03