Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախաշեմին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը եւ «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը քննարկել են Ռուսաստանի եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջեւ երկկողմ համագործակցության զարգացումը ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում: Այս մասին ասվում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Համագործակցության նախագծերը միջուկային ոլորտում Այդպես, «Ռոսատոմ»-ը կառուցում է առաջին ատոմակայանը (ԱԷԿ) Բելառուսում: «Ռոսատոմ»-ն աշխատում է նաեւ Ուզբեկստանում առաջին ատոմակայանի կառուցման ուղղությամբ: «2018-ին Ուզբեկստանում տրվել էր առաջին ատոմակայանի կառուցման նախագծի մեկնարկը: Շինարարության հեռանկարային հարթակում հետազոտման աշխատանքներ են ընթանում: Կատարելագործվում է ազգային միջուկային ենթակառուցվածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Ռոսատոմ»-ը եւ Հայաստանը համագործակցում են Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում: Ռուսաստանի Դաշնության կառավարության տվյալներով` ներկայումս կա եզրակացություն մինչեւ 2026 թվականը ատոմակայանի ռեակտորի շահագործման հնարավորության մասին: Ընդ որում, ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հայտարարել էր Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թվականը երկարացնելու մտադրության մասին: «Ղազախստանի հետ համատեղ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համապարփակ ծրագիր է իրականացվում, որը նախագծերի իրականացում է նախատեսում` միջուկային վառելիքի ցիկլի սկզբնական փուլից մինչեւ միջուկային օբյեկտների շահագործում: Մի շարք համատեղ ձեռնարկություններ գործում են բնական ուրանի արդյունահանման ոլորտում: Ղրղզստանում հաջողությամբ իրականացվում են ուրանի արդյունահանման նախկին ձեռնարկություններն անվտանգ վիճակի բերելու խնդիրները: Դրա համար միջպետական նպատակային ծրագիր է մշակվել»,- հավելել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը: Լիխաչովի խոսքով` ԱՊՀ շրջանակներում միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մակարդակը կարող է որպես քայլ ծառայել դեպի ինտեգրման որակապես նոր մակարդակ անցնելու համար, որտեղ միջուկային արդյունաբերության զարգացումը մեծ ներուժ ունի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:
21:34
20:32
19:45
18:10
17:44
17:22
16:58
16:33
16:09
15:04
14:55
13:19
13:02
12:24
12:21
12:04
11:44
11:35
11:04
10:50
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35