«ՄԱԿ-ը աշխարհին կոչ է արել ամեն տարվա փետրվար ամսվա առաջին շաբաթը հայտարարել ներդաշնակության միջազգային շաբաթ, որի ընթացքում աշխարհի տարբեր ազգերի ներկայացուցիչներ հնարավորություն են ունենում միմյանց համերաշխության կոչ անել՝ անկախ իրենց ազգամիջյան տարաձայնությունների»,- այս մասին Slaq.am-ի հետ զրույցում ասաց Կամչատկայի հայերի միության նախագահ, ռուս-հայկական հասարակական գործիչ Արթուր Խաչատրյանը:
Ի ուրախություն մեզ՝ հայերիս, Մոսկվայում գտնվող «հանուն համաշխարհային խաղաղության Ֆեդերացիայի» մասնաճյուղը հասարակական ակտիվ գործունության համար «Խաղաղության դեսպան» կոչում է շնորհել Կամչատկայի հայերի միության նախագահ Արթուր Խաչատրյանին։ Նշենք, որ կոչումը շնորհել է Մոսկվայում Գրենադայի դեսպան Օլեգ Ֆիրերը։
Կամչատկայի հայերի միության նախագահը Slaq.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել հայերի խնդիրները, ինչպես նաև բարձրաձայնել ՄԱԿ-ում հայ-ադրբեջանակ կոնֆլիկտի մասին։
Նշենք, որ ՄԱԿ-ում պաշտոնական կոնսուլտատիվ ստատուս ունեցող «Հանուն համաշխարհային խաղաղության ֆեդերացիայի» կենտրոնը գտնվում է Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում, սակայն ունի մասնաճյուղեր ՌԴ, տարբեր երկրներում և ներկայացուցիչ Հայաստանում։
«ֆեդերացիա՝ հանուն համաշխարհային խաղաղության» կազմակերպությունը ուսումնասիրում է և տարբեր հարցեր, խնդիրներ և իր առաջարկությունները ներկայացնում է ՄԱԿ-ին, որպեսզի բարձրաձայնվի:
Հավելենք, որ հյուրերի թվում ներկա են եղել նաև Մոսկվայի հայ կաթողիկեների ժողովրդապետ, Ռուսաստանի համար Հայ կաթողիկե եկեղեցու արքեպիսկոպոս տեղապահ Պետրոս վարդապետ Եսայանը, Սերգեյ Գլեբովիչ Աֆանասևը - Հյուսիս-Արևմուտքի զարգացման պետական հիմնադրամի նախագահ, Հազարամյակի միջազգային բիզնես ակումբի նախագահ, Սերգեյ Յուրևիչ Բելոկոնևը - Երիտասարդության հարցերի դաշնային գործակալության նախկին ղեկավար, Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դեկան, Անդրեյ Վասիլևիչ Գայդամական - «Լուկոյլ»- ի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ, Սվինցով Անդրեյ Նիկոլաևիչը- Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հանձնաժողովի նախագահի տեղակալ, Օմարով Գաջիմուրադ Զաիրբեկովիչը - ՌԴ Պետդումայի պատգամավոր, հակակոռուպցիոն կոմիտե, Սևալկին Իգոր Ալեքսեևիչը - Ազգային անվտանգության ֆորումի նախագահ, Ալեքս Քորլին - երաժիշտ, բարերար, Օպերային երգչուհի Տատյանա Բիկմուխամետովան, Նկարիչ Թամերլան Տաուչելովը, Օլգա Աֆանասևան - «Կանանց տիեզերական հաղորդագրություն»:
20:53
17:14
16:52
16:15
14:14
13:59
13:45
12:36
12:18
12:03
11:46
11:33
11:13
10:46
10:24
10:04
09:34
09:03
13:35
13:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03