Հունվարին պարենային ապրանքների գների ընդհանուր ինդեքսն աճել է տարեկան արտահայտությամբ 4,7 կետով կամ 4,3 տոկոսով, հասնելով մինչեւ 113,3 կետի, ինդիկատորն աճում է արդեն ութերորդ ամիսն անընդմեջ եւ 2014 թվականի հուլիսից ի վեր հասել է առավելագույնին, այս մասին նշված է ՄԱԿ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
FAO-ն գրանցում է ապրանքների բոլոր կարգերի արժեքի աճ, գնաճն առավել նկատելի կլինի շաքարի, հատիկավորների եւ բուսական յուղերի դեպքում: Այսպես՝ շաքարի գների ինդեքսը բարձրացել է 7 կետով (8,1 տոկոսով), հասնելով մինչեւ 94,2 կետի, մինչեւ 2017 թվականի մայիսի ռեկորդին: Գնաճը պայմանավորվում է ԵՄ-ում, ՌԴ-ում ու Թաիլանդում բերքի տեսակների հիման վրա առաջարկի նվազման սպասումներով եւ Հարավային Ամերիկայում երաշտով, ինչպես նաեւ նավթի վերջին թանկացմամբ եւ դոլարի նկատմամբ բրազիլական ռեալի ամրապնդմամբ: Բրազիլիան աշխարհում շաքարի ամենախոշոր արտահանողն է:
Հունվարին հատիկավորների գների ինդեքսը ամսական արտահայտությամբ բարձրացել է 8,3 կետով կամ 7,1 տոկոսով, հասնելով մինչեւ 124,2 կետի: Նշվում է առաջարկի ընդհանուր նվազման, ինչպես նաեւ Հարավային Ամերիկայում երաշտի պատճառով եգիպտացորենի համաշխարհային գների կտրուկ աճ: FAO-ն նշում է, որ թանկացել է նաեւ ցորենը, այդ թվում՝ «Ռուսաստանի Դաշնության կողմից վաճառքի ծավալների կրճատման պատճառով, որտեղ 2021 թվականի մարտից ցորենի արտահանման մաքսատուրքը կրկնակի կբարձրանա»:
Բուսական յուղի գների ինդեքսը դեկտեմբերի նկատմամբ բարձրացել է 7,7 կետով (5,8 տոկոսով) եւ կազմել 138,8 կետ. սա 2012 թվականի մայիսից ամենաբարձր մակարդակն է: Ինդեքսն աճում է 8-րդ ամիսն անընդմեջ՝ արմավի, սոյայի եւ արեւածաղկի յուղերի թանկացման պարագայում, նշված է հաղորդագրության մեջ: Արմավի յուղը թանկացել է Ինդոնեզիայում եւ Մալայզիայում արտադրության փոքր ծավալների պատճառով, իսկ Արգենտինայում երկարատեւ գործադուլները եւ արտահանման առաջարկի կրճատումը վեր են հրել սոյայի յուղի գները: Արեւածաղկի յուղը թանկանում է ցածր բերատվության հետեւանքով, նշում են FAO-ից:
Հունվարին կաթնամթերքի գների ինդեքսը աճել է 1,7 կետով (1,6 տոկոսով), հասնելով մինչեւ 111 կետի: Չինաստանում լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարությունից առաջ մեծ գնումների եւ Նոր Զելանդիայից մատակարարումների սեզոնային նվազման հետեւանքով թանկացել են նաեւ կարագը եւ կաթի փոշին: Ընդ որում՝ պանիրն էժանացել է Եվրոպայում վաճառքի նվազման եւ ԱՄՆ-ում դրա պաշարների աճի ֆոնին:
FAO-ն մսի գների ինդեքսը կազմել է 96 կետ (աճը 0,9 կետով կամ 1 տոկոսով), ցուցանիշն աճում է 4-րդ ամիսն անընդմեջ: Կազմակերպությունը նշում է մսի բոլոր տեսակների գնաճ, ավելի մեծ կլինի թռչնամսի գնաճը, հատկապես Բրազիլիայում՝ ակտիվ պահանջարկի եւ Եվրոպայի երկրներից արտահանման սահմանափակման պայմաններում:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55