Ֆրանսիան քննադատել է Լիբանանի իշխանություններին` Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի պատճառները չբացահայտելու համար, որի արդյունքում ավելի քան 200 մարդ էր զոհվել, հայտնում է AFP-ն:
Զոհվածների ընտանիքներն օգոստոսի 4-ին նշեցին նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կես տարին, Լիբանանում Ֆրանսիայի դեսպան Անն Գրիլոն կոչ արեց շտապ գործողություններ ձեռնարկել: «Անընդունելի է, որպեսզի պայթյունից հետո վեց ամիս անց լիբանանցի ժողովուրդը դեռ սպասի իր առաջնորդների պատասխաններին»,- հայտարարել է նա:
Պատմության մեջ ամենամեծ ոչ միջուկային պայթյուններից մեկի պատճառը պայթուցիկ ամոնիումի նիտրատի հսկայական պաշարն էր, որը տարիներ շարունակ պահվում էր նավահանգստի պահեստում` բնակելի տարածքների անմիջական հարեւանությամբ: Ավելի քան 20 կասկածյալ է բերման ենթարկվել Լիբանանում տեղի ունեցած ողբերգության հետաքննության շրջանակներում, սակայն այժմ հետաքննությունը, կարծես, ամբողջությամբ կասեցված է:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկու անգամ մեկնել է Լիբանան, այդ թվում` պայթյունից երկու օր անց: Սակայն Լիբանանի քաղաքականությունը վերանայելու նրա պահանջներն առանց ուշադրության մնացին: Նավահանգստում պայթյունի պատճառով կառավարության հրաժարականից հետո գրեթե վեց ամիս անց նոր կաբինետ դեռ չի ձեւավորվել, եւ Լիբանանի տնտեսությունն ազատ անկման վիճակում է գտնվում:
Գրիլոն նշել է, որ պայթյունից վեց ամիս անց «անընդունելի է, որպեսզի Լիբանանը դեռ առանց կառավարության մնա, որը կկարողանար հաղթահարել սոցիալական եւ առողջապահական ճգնաժամերը եւ կառուցվածքային բարեփոխումներ նախաձեռնել, որոնք անհրաժեշտ են երկրի վերականգնման եւ կայունացման համար»:
Անցյալ տարի Լիբանանի առաջատար քաղաքական խմբակցությունները հրապարակավ հայտարարեցին Մակրոնի պահանջները բավարարելու իրենց հանձնառության մասին, սակայն այդ ժամանակից ի վեր իրենց տեսակետները փոխելու պատրաստակամություն չցուցաբերեցին: «Այս երկրի բոլոր ղեկավարների համար ուզում եմ ասել, որ ձեր անհատական եւ հավաքական պատասխանատվությունը նշանակալի է,- ասել է Գրիլոն:- Եղեք բավական համարձակ գործելու համար, եւ Ֆրանսիան կօգնի ձեզ»:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02