ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կոչ է արել ազատ արձակել Մյանմայի առաջնորդ Աունգ Սան Սու Չժիին եւ մյուս ձերբակալվածներին ու մտահոգություն հայտնել արտակարգ դրության կապակցությամբ: ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հավաքվել է այն բանից հետո, երբ Մյանմայի բանակը «ընտրակեղծիքներին» ի պատասխան ձերբակալել է Սու Չժիին եւ այլոց, իշխանությունը փոխանցել է ռազմական պարետ Մին Աունգ Հլաինգին եւ մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարել: Համաձայնեցված հայտարարության մեջ ՄԱԿ ԱԽ-ն «ընդգծել է ժողովրդավարական ինստիտուտներին եւ գործընթացներին աջակցելու, բռնությունից զերծ մնալու եւ մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները եւ օրենքի գերակայությունը լիովին հարգելու անհրաժեշտությունը»: Հայտարարության մեջ նշվում է, որ Անվտանգության խորհուրդը «խրախուսում է երկխոսության շարունակումը եւ հաշտեցումը՝ Մյանմարի ժողովրդի կամքին եւ շահերին համապատասխան»: ՄԱԿ-ի չինական առաքելության ներկայացուցիչը նշել է, թեՊեկինը հույս ունի, որ Անվտանգության խորհրդի հայտարարության հիմնական ուղերձները «բոլոր կողմերը հաշվի կառնեն եւ կհանգեցնեն դրական արդյունքների»: «Որպես Մյանմայի բարեկամական հարեւան՝ Չինաստանը հույս ունի, որ Մյանմայում բոլոր կողմերը առաջնահերթություն կտան ժողովրդի ձգտումներին եւ շահերին, պատշաճ կերպով կլուծեն տարաձայնությունները սահմանադրական եւ իրավական շրջանակներում երկխոսության միջոցով եւ կապահովեն քաղաքական ու սոցիալական կայունություն»,- ասել է նա:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02