Անհրաժեշտ է փորձել կորոնավիրուսի գենետիկական տարրեր հայտնաբերել չղջիկների քարանձավներում: Այս մասին հայտարարել է կենդանաբան եւ կենդանիների հիվանդությունների փորձագետ Փիթեր Դասզակը, ով ԱՀԿ փորձագիտական խմբի անդամ է, որը կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքում COVID-19-ի ծագման բանալին է փնտրում: Նրա խոսքով՝ Ուհանի թիմը նոր տեղեկություն է ստացել այն մասին, թե ինչպես է քաղաքում 2019-ին առաջին անգամ հայտնաբերված վիրուսը հանգեցրել համավարակի: Նա չի մանրամասնել, բայց ասել է, թե ոչ մի ապացույց չկա, որ վիրուսը ծագել է լաբորատորիայում: Կորոնավիրուսի ծագումը դարձել է խիստ քաղաքականացված այն մեղադրանքներից հետո, հատկապես Միացյալ Նահանգների կողմից, որ Չինաստանը թափանցիկություն չի ցուցաբերել բռնկման դեմ պայքարի իր վաղ գործողություններում: Փիթեր Դասզակը 2002-2003 թվականներին մասնակցել է սուր շնչառական համախտանիշի (SARS) ծագման հետազոտություններին՝ հետեւելով դրա արմատներին մինչեւ այն չղջիկները, որոնք ապրում էինՅուհան նահանգի հարավարեւմտյան քարանձավներում։ «Նմանատիպ հետազոտություն է անհրաժեշտ, եթե ուզում ենք պարզել COVID-19-ի իրական ծագումը վայրի բնության մեջ»,- ասել է նա: «Չղջիկների շրջանում հավանական աղբյուր գտնելու այս ջանքերը կարեւոր են, քանի որ եթե կարողանանք գտնել այդ մահացու վիրուսների աղբյուրները, կարող եք նվազեցնել շփումը այդ կենդանիների հետ», - ասել է նա Reuters-ին տված հարցազրույցում: «Ես տեսնում եմ, որ որոշ սցենարներ ավելի արժանահավատ են թվում, քան նախկինում էր»,- ասել է նա: Սցենարներից մեկը, որը թիմն ավելի ուշադիր է ուսումնասիրում, այն հավանականությունն է, որ վիրուսը կարող էր շրջանառվել շատ ավելի վաղ, քան առաջին անգամ հայտնաբերվել է Ուհանում: «Սա այն է, ինչ մեր խումբը շատ ուշադիր ուսաումնասիրում է, որպեսզի տեսնի, թե համայնքում փոխանցման ինչ մակարդակ կարող էր տեղի ունենալ նախկինում»,- ասել է Դասզակը: «Իրական աշխատանքը, որ մենք այստեղ անում ենք, դա հետեւելն է ուղուն՝ առաջին դեպքերից մինչեւ կենդանիների ջրամբար, եւ դա շատ ավելի խճճված ճանապարհ է, որը, հնարավոր է, տեւի մի քանի ամիս կամ նույնիսկ տարիներ»: Գիտնականները այցելել են հիվանդանոցներ, հետազոտական կենտրոններ եւ ծովամթերքների շուկա, որտեղ հայտնաբերվել է առաջին բռնկումը:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44