«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ 2021 թվականի բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար 750 մլն դոլարի եվրապարտատոմս է թողարկվել միջազգային շուկայում: Գործարքը տեղի է ունեցել հունվարի 26-ին: Եթե ավելի պարզ նշենք, ապա Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելացել է եւս 750 մլն դոլարով, ինչը պետական պարտքը մոտեցրել է 9 մլրդ դոլարի շեմին: Եվ որքան էլ նշվում է, թե նպաստավոր տոկոսադրույքով են թողարկվել դրանք, ամեն դեպքում սա արտաքին աշխարհից ներգրավված պարտք է, որով պետական պարտքի բեռն աճում է: Սա նշանակում է, որ եկող տարիներին բյուջեից ավելի շատ գումար է հատկացվելու պարտքը սպասարկելու համար: Բայց իրավիճակը փորձենք հասկանալ թվերով. Ֆինանսների նախարարության տվալներով՝ 2020 թվականի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 մլրդ 968 մլն դոլար, տարվա ընթացքում, այսինքն՝ 2019 թվականի վերջի համեմատ՝ այն աճել է 647 մլն դոլարով, իսկ 2020-ի վերջի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 53 մլն դոլար՝ աճելով մոտ 269 մլն դոլարով։ Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն կազմում է 1 մլրդ 915 մլն դոլար, այս թիվն էլ ավելացել է մոտ 379 մլն դոլարով։ Ավելին՝ 2021 թվականի պետական բյուջեն նախագծելիս Ֆինանսների նախարարությունը կանխատեսել է, որ այս տարվա վերջում պետական պարտքը հատելու է 9 մլրդ դոլարի շեմը, այսինքն՝ 2021-ը նոր հակառեկորդի տարի է լինելու, եւ մենք էլի համարվելու ենք պարտքով ապրող երկիր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:03
19:15
18:41
18:38
17:28
17:16
17:05
16:49
16:39
16:13
16:04
15:46
15:37
15:23
15:05
14:49
14:34
14:04
13:47
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44