«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած անակնկալ այցից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ հետաքրքիր եւ մտահոգիչ մանրամասներ են հայտնի դարձել: Մանավորապես, մարզի մի շարք բնակիչներ անահանգստացած մեզ ահազանգեցին՝ փոխանցելով, որ իրենց մարզում խոսակցություններ են պտտվում առ այն, որ վարչապետի եւ մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել նաեւ առանձին, եռակողմ հանդիպում մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Արարատի մարզի գնդի հրամանատարի միջեւ, որի ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն գյուղի (Քյարքիի) հետագա ճակատագրի հարցը: Մասնավորապես, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա հայտնի եռակողմ ստորագրված հայտարարությունից հետո ենթադրվում է, որ Ադրբեջանին պետք է հանձնվեն նաեւ որոշ անկլավային տարածքներ, որոնց մեջ է մտնում Տիգրանաշեն գյուղը (Քյարքի), ու լուրեր կան, որ վարչապետը հրահանգել է առաջիկայում դատարկել գյուղը, որպեսզի հանձնվի: Այս լուրի իսկությունը ճշտելու համար զանգեցինք վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանին: Մեր հարցին ի պատասխան՝ Մանե Գեւորգյանն ասաց. «Հաղորդագրությունը տարածել ենք ամեն ինչի մասին, ինչ որ այնտեղ քննարկվել է, ավելի ամփոփ ենք, իհարկե, ներկայացրել, բայց դրան ավելացնելու որեւէ բան չկա: Վարչապետը հրահանգ չի հնչեցրել գյուղը դատարկելու մասին»: Բայց այդպես էլ պարզ չդարձավ՝ նման քննարկում եղել է, թե ոչ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:45
17:21
17:05
16:48
16:32
16:13
15:55
15:46
15:46
15:25
15:03
14:45
14:28
14:10
13:58
13:45
13:22
13:04
12:55
12:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47