Հայաստանի ամերիկյան համալսարանը մեկամյա կրթական ծրագիր է նախաձեռնել հյուրանոցային բիզնեսի կառավարման ոլորտում, որը լավ հնարավորություններ է ընձեռում մարդկանց իրենց հմտությունների կատարելագործման հարցում: Այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի նախկին նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
Նա պարզաբանեց, որ ակադեմիական կրթություն չունեցող մարդկանց համար հաշվապահության, կառավարման, անգլերենի եւ մաթեմատիկայի նախնական դասընթացներ կկազմակերպվեն: Դրանից հետո մասնակիցները նեղ պրոֆիլային գիտելիքներ կստանան` կորպորատիվ հաղորդակցություն, ռազմավարական պլանավորում եւ այլն:
«Դասախոսները կլինեն Ամերիկյան համալսարանի լավագույն մասնագետները, ինչպես նաեւ` արտերկրից: Հյուրանոցային բիզնեսի գործող աշխատակիցների համար ուսման վարձավճարների մինչեւ 90 տոկոսի չափով սուբսիդավորում է նախատեսված: Ավարտական աշխատանքները կիրականացվեն Հայաստանի մարզերից մեկում: Մասնակիցները ռազմավարական ծրագիր կգրեն մի քանի հյուրանոցի համար, իսկ դասընթացների ավարտից հետո մագիստրատուրայի շրջանավարտի որակավորում կստանան»,- պարզաբանեց Զեյթունցյանը:
Նա շեշտեց, որ համավարակի եւ պատերազմի հետեւանքով առաջացած ճգնաժամի պայմաններում խնդիր է դրված պահպանել եւ զարգացնել կադրային պոտենցիալը, ինչը թույլ կտա մի քանի տարվա ընթացքում վերականգնել զբոսաշրջության ոլորտի սահմանափակումների հետեւանքով գրանցված կորուստները, որոնք նախորդ տարի շուրջ 2 միլիարդ դոլար են կազմել:
«Համալսարանը համագործակցում է նաեւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ` Հայաստանում 100 քիչ հայտնի հնագիտական հուշարձանների պոպուլյարիզացման ուղղությամբ, որոնք ապագայում կարող են տուրիստական պռոդուկտ դառնալ»,- նշեց փորձագետը:
Հայաստանի Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը հավելեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը կշարունակի նաեւ կարճաժամկետ (երկշաբաթյա) վերապատրաստման ծրագրերը` բպարզաբանելով, որ գիդերի համար եւս շատ բարձր մակարդակի դասընթացներ են անցկացվում:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45