ARM | RUS |

Որտե՞ղ են փողերը. Արմեն Գեւորգյանի հոդվածը պարտքի մասին

05.02.21 | 15:48

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հանդես է եկել ծավալուն հոդվածով, որտեղ անդրադառնում է Հայաստանի պետական պարտքին:

Հոդվածը ներկայացնում ենք ստորեւ.

«Չգիտեմ` մեզնից շատերը պատկերացնո՞ւմ են, թե՞ ոչ, բայց մենք բառիս բուն իմաստով իրական վնաս ենք հասցնում մեր երեխաների եւ թոռների ապագային:Մեխանիզմը շատ յուրօրինակ է. մենք աշխատում ենք, ձգտում ենք բարօրության, փորձում ենք ծայրը ծայրին հասցնել, բայց միեւնույն ժամանակ չենք գիտակցում, որ մեծ պարտք ենք կուտակում: Ոչ թե բառացիորեն, այլ՝ տնտեսական իմաստով։ Խոսքն այն փողերի մասին է, որը կառավարությունը պարտք է վերցնում, իսկ մենք բոլորս պետք է միասին մարենք՝ վճարելով հարկեր։ Խոսքը Հայաստանի Հանրապետության պետական պարտքի մասին է։ Որոշ թվեր եւ արձանագրումներ․

Հայաստանի պետական պարտքը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 7,968 մլն (յոթ միլիարդ ինը հարյուր վաթսունութ միլիոն) ԱՄՆ դոլար:

Պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքը, այսինքն`բուն Հայաստանի բնակչությունից վերցված գումարը կազմում է 1,915 միլիոն(մեկ միլիարդ ինը հարյուր տասնհինգ միլիոն)ԱՄՆ դոլար:

Պետական պարտքի կառուցվածքում արտաքին պարտքը, այսինքն` արտաքին պարտատերերից վերցված գումարը կազմում է 6,053 մլն(վեց միլիարդ հիսուներեք միլիոն)ԱՄՆ դոլար:Այս թվերին գումարելով Հայաստանի կողմից 750 մլն ԱՄՆ դոլարի չափովպարտատոմսերի հունվար ամսվա տեղաբաշխումը՝ կստանանք պետական պարտքի ներկայիս փաստացի ցուցանիշը՝ 8,750մլն(ութ միլիարդ յոթ հարյուր հիսուն միլիոն) ԱՄՆ դոլար:

Եթե հիմք ընդունենք պաշտոնական վիճակագրության տվյալները, ապա 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնակվում էր 2,959,700 մարդ (2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ պաշտոնական տվյալներ դեռ չկան):Այսինքն, եթե ընդհանուր պետական պարտքի փաստացի գումարը բաժանենք երկրի բնակիչների թվի վրա, ապա կստացվի, որ մեզնից յուրաքանչյուրի վրա արդեն կախված է 2 960 ԱՄՆ դոլար իրական պարտք:Միջին հաշվով, 4 հոգուց բաղկացած ընտանիքի համար այս պարտքն արդեն կազմում է ավելի քան 11 500 ԱՄՆ դոլար:

Մի փոքր պատմական անդրադարձ Հայաստանի պետական պարտքին.

2008-ին, երբ Նախագահ Քոչարյանը հեռանում էր, երկրի պետական պարտքը 2007-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում էր 1,696 մլն(մեկ միլիարդ վեց հարյուր հազար իննսունվեց միլիոն) ԱՄՆ դոլար, կամ՝ ՀՆԱ-ի 16,4%-ը: Յուրաքանչյուր քաղաքացու համար պետական պարտքի մասնաբաժինը կազմում էր 550 ԱՄՆ դոլար։ Նրա պաշտոնավարման մի քանի տարիների ընթացքում պետական պարտքն ավելի բարձր էր եւ, օրինակ, 1999-2002 թվականներին կազմում էր ՀՆԱ-ի 46-49%-ը:Փաստացի, Քոչարյանն ու իր թիմը կարողացան վերցված պարտքերն իրացնել տնտեսության մեջ, իրական տնտեսական աճ ստանալ եւ դրա հաշվին ապագայում զգալիորեն մարել վերցրած վարկերը:Միեւնույն ժամանակկարողացան ապահովել երկրի ՀՆԱ-ի իրական աճ եւ բարելավել քաղաքացիների բարեկեցությունը:

2018-ին, երբ իշխանությունից հեռացավ Սարգսյան-Կարապետյան թիմը, երկրի պետական պարտքը կազմում էր 6,774 մլն (վեց միլիարդ յոթ հարյուր յոթանասունչորս միլիոն) ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ներքին պարտքը՝ 1,260 մլն(մեկ միլիարդ երկու հարյուր վաթսուն միլիոն) ԱՄՆ դոլար, արտաքին պարտքը՝ 5,514 մլն (հինգ միլիարդ հինգ հարյուր տասնչորս միլիոն) ԱՄՆ դոլար:Յուրաքանչյուր քաղաքացու համար պետական պարտքի մասնաբաժինը կազմում էր 2281 ԱՄՆ դոլար։

Այսպիսով, Փաշինյանի կառավարության աշխատանքի ընթացքում Հայաստանի պետական պարտքը մեկ քաղաքացու հաշվով աճել է 680 դոլարով: Խոսքը ոչ ամբողջական 3 տարիների աշխատանքի մասին է։Այսինքն, միջին հաշվով, ամեն տարի Փաշինյանն ու իր թիմը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն ավելացրել են 226 դոլարով, մինչդեռ 2008-2018 թվականներին միջին տարեկան աճը կազմել է 173 դոլար:Այս միտումը պահպանվելու է, միայն կարող են թվերը փոխվել, երբ վարկային որոշ պարտավորություններ կմարվեն, ինչպես նաեւ կարող են նորերը հայտնվել: Օրինակ, ըստ ֆինանսների նախարարի նոր կանխատեսումների, մինչեւ 2021 թվականի վերջը պետական պարտքը կկազմի շուրջ 9 մլրդ ԱՄՆ դոլար։

Այս պահի դրությամբ խոսքը Փաշինյանի կողմից իր վարչապետության ընթացքում պարտքով վերցրած գրեթե 2 մլրդ դոլարի մասին է: Դատելով մամուլի հրապարակումներից` օրակարգում առկա է նաեւ իշխանությունների կողմից պարտված 44-օրյա պատերազմի ընթացքում ստացված զենքի եւ հատուկ տեխնիկայի դիմաց Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի ֆինանսական պարտավորությունները պաշտոնապես ձեւակերպելու հարցը:Նախնական գնահատականներով՝ խոսք կարող է լինել 1 միլիարդ դոլար գումարին համարժեք նոր պարտքի մասին: Պարտքի չափին կարելի է ավելացնել նաեւ «Հայաստան» հիմնադրամի կողմից երկրի պետական բյուջե 100 միլիոն ԱՄՆ դոլարի վիճահարույց փոխանցումը:Այս բոլորը միասին կարող է կազմել գրեթե 3 մլրդ դոլար:

Պետական պարտք ունենալը լա՞վ է, թե՞ վատ

Ուզում եմ միանգամից արձանագրել, որ պետական պարտքը եւ դրա ավելացումը նորմալ երեւույթ է ժամանակակից տնտեսական գործընթացներում:Ամբողջ հարցն այն է, թե ի՞նչ արդյունք եւ տնտեսական ազդեցություն է ապահովում այդ պարտքը ինչպես բնակչության, այնպես էլ՝ պետության մակրոտնտեսական միջավայրի համար, եւ ի՞նչ տեմպերով է այն աճում:

Այսպես, տվյալ պահին մեզ ամենից շատ պետք է անհանգստացնի պետական պարտքի աճի տեմպը եւ դրա անարդյունավետությունը՝ երկրի բնակչության բարեկեցության բարելավման տեսանկյունից:

Որպեսզի յուրաքանչյուրը հասկանա, թե ինչպես է Փաշինյանի 2 մլրդ դոլարը ազդել իր բարեկեցության վրա եւ ինչ արդյունք է ունեցել, փորձեք պատասխանել հետեւյալ հարցերին.

Կա՞ն արդյոք որակական փոփոխություններ կրթության կամ առողջապահության համակարգերում:

Կա՞ն երկրում որեւէ շոշափելի արդյունքներ` նոր դպրոցների, հիվանդանոցների, ճանապարհների (ոչ թե նոր ասֆա՛լտ, այլ՝ նոր ճանապարհնե՛ր), կամուրջների, թունելների եւ այլ ենթակառուցվածքների տեսքով:

Կա՞ արդյոք աշխատավարձերի, կենսաթոշակների եւ սոցիալական այլ վճարների իրական աճ:

Արդյո՞ք նվազել է երկրի բնակչության մեծ մասի հարկային բեռը:

Բանկերից եւ վարկային կազմակերպություններից վերցվող վարկերը ձեզ համար էժանացե՞լ են:

Արդյո՞ք երկրում դադարել են աճել ապրանքների եւ ծառայությունների, գազի եւ էլեկտրաէներգիայի, ջրի եւ այլ ծառայությունների գները:

Երկրում հայտնվե՞լ են նոր աշխատատեղեր, օտարերկրյա ներդրումների հոսքն աճե՞լ է:

Կայո՞ւն է արդյոք ազգային արժույթը։

Արդյո՞ք բարելավվել է մեր զինված ուժերի մարտունակությունը եւ ուժեղացվե՞լ է երկրի անվտանգությունը:

Եթե օբյեկտիվորեն նայեք իրականությանը եւ համարժեք պատասխանեք այս հարցերին, կհասկանաք, որ իրականում երկրում այդ 2 միլիարդ դոլարով ոչ մի կարեւոր խնդիր չի լուծվել, չի ստեղծվել ոչ մի արժեքավոր եւ արժանի բան, տեղի չի ունեցել ազգային հարստության աճ: Վերցրած փողերը բառացիորեն քամուն են տրվել, այսինքն՝ մենք այն կերել ենք ու շարունակում ենք ուտել: Իսկ պարտքը պետք է վերադարձնենք, եթե ոչ մենք, ապա հաստատ մեր երեխաներն ու թոռները:Փոխարենը՝ լուծվել է բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւավճարների եւ նրանց աշխատանքի վարձատրության բարձրացման հարցը:Ստեղծվել են պայմաններ՝ Սանիթեկի, Լիդիանի, Յուքոմի եւ այլ կազմակերպությունների հետ հետագա միջազգային արբիտրաժային վեճերի համար, որոնք կարող են հանգեցնել մեր երկրի համար նոր ֆինանսական պարտավորությունների առաջացմանը: Ֆորմալ առիթներ ենք տալիս Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ ահռելի ֆինանսական պահանջներ ներկայացնելու։

Հասարակ քաղաքացիներից ո՞վ գիտի, թե ի´նչ նպատակով է ներգրավվել վերջին՝ հունվարյան 750 միլիոն դոլարի պետական պարտքը:

Գուցե այս գումարը նախատեսված է Սյունիքում եւ այլ մարզերում նոր ճանապարհների, կամուրջների եւ թունելների կառուցման համա՞ր:

Կարո՞ղ է այդ գումարներն օգտագործվելու են Ադրբեջանի հետ նոր պետական սահմանը վերազինելու համար:

Գուցե այս գումարը Երեւանում քաղաքային տրանսպորտի թարմացմա՞ն համար է:

Միգուցե այս փողերը պատերազմի ընթացքում ռուսական զենք ձեռք բերելու դիմաց պարտքերը մարելո՞ւ կամ բանակի համար նոր զենք ձեռք բերելո՞ւ համար են:

Գուցե այդ գումարն օգտագործվելու է փախստականների համար տներ ձեռք բերելո՞ւ կամ երկրաշարժի գոտում բնակարանային խնդիրը լուծելո՞ւ համար:

Գուցե այդ գումարն ուղղվելու է նոր ջրամբարների եւ ոռոգման նոր համակարգերի կառուցմա՞նը։

Միգուցե այդ գումարն օգտագործվի 44-օրյա պատերազմում զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին փոխհատուցում վճարելու համա՞ր:

Մեզնից շատերը չգիտեն այս հարցերի պատասխանները, մեզ չեն տեղեկացրել, չեն հարցրել մեր կարծիքը: Իսկ դա նշանակում է, որ հետագայում հաշվետու լինել պետք չէ: Բայց ակնհայտ է, որ նոր պարտքերի ներգրավումը նպատակ ունի ստեղծելՓաշինյանի կառավարության ֆինանսական անվտանգության բարձիկ` արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար (աշխատավարձերի եւ կենսաթոշակների մասով պարտքեր չկուտակել, դրամի փոխարժեքը պահպանել եւ այլն)։ Այսինքն` գլոբալ առումովնպատակն այն է, որպեսզի պետական պարտքի ավելացման հաշվին ներկայիս քաղաքական թիմըպահպանի իր իշխանությունը:

Շատ արդիական է դառնում նաեւ այն հարցը, թե ովքեր են այն ներդրողները, որոնքպատերազմից անմիջապես հետո որոշել ենՓաշինյանի կառավարությանը վարկ տալ՝այսպիսի անկայուն, հետպատերազմյա ներքաղաքական եւ անհանգիստ աշխարհաքաղաքական պայմաններում: Համաձայնեք, որ անորոշության եւ ներքին լարվածության գործոնը պետք է զսպող դառնար շատ ներդրողների համար: Բայց նրանք հայտնվեցին եւ կառավարությանը նաեւ բարենպաստ պայմաններ առաջարկեցին: Այս իրավիճակում միանգամայն հասկանալի են կասկածները, որ այդպիսի ներդրողներ կարող էին լինել թուրք-ադրբեջանական շրջանակների կամ նրանց հետ կապված կառույցների ներկայացուցիչները:

Հեղափոխության ֆիսկալ եւ սպառողական էությունը

Այսօրվա իրավիճակի առանձնահատկություններից է այն, որ պետական պարտքի աճին զուգահեռ մեծանում է նաեւ ուղղակի ֆինանսական բեռը երկրի բնակչության վրա: Հիշենք, որ Փաշինյանի կառավարության միակ նախաձեռնությունը, որը նպաստում էր բնակչության որոշ շերտերի եկամուտների ավելացմանը, եկամտահարկի համահարթ՝ 23 տոկոսանոց դրույքաչափի ներդրումն էր: Եվ այն էլ այս քայլը որոշակի ազդեցություն ունեցավ միայն բնակչության այն հատվածի համար, որի աշխատավարձը կազմում էր 500 հազար դրամ եւ ավելի:Արդարության համար նշենք, որ եղավ նաեւ որոշ բանկային պարտքերի համաներման անօգուտ նախաձեռնությունը, որի տնտեսական հետեւանքներն այդպես էլ անորոշ մնացին: Միեւնույն ժամանակ մենք ականատեսը եղանք, որ․

Ներդրվել են պարտադիր կենսաթոշակային վճարների նոր՝ ավելի բարձր դրույքաչափեր

Ներդրվել են գույքահարկի նոր՝ ավելի բարձր դրույքաչափեր

Որոշ համայնքներում, մասնավորապես՝ Երեւանում, բարձրացվել են տեղական տուրքերն ու վճարները

Բարձրացվել են որոշ ապրանքային խմբերի ակցիզները

Բարձրացվել են գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները

Բարձրացվել են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար նախատեսված վճարները։

Հիշենք նաեւ կառավարության ներկայացուցիչների կողմից հնչեցված որոշ նախաձեռնությունների մասին․

Բժշկական ապահովագրության նոր վճար՝ աշխատավարձի հաշվին

Հիպոթեկային վարկի եկամտահարկի վերադարձման ծրագրի հնարավոր չեղարկում։

Եթե այս երկու նախաձեռնությունները մինչ այժմ անկատար են մնացել, ապա շատ իրատեսական է այն, որ համաձայն Կառավարության եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջեւ պայմանավորվածությունների՝ մենք շուտով ականատես կլինենք Փաշինյանի կառավարության նոր ֆիսկալ նախաձեռնություններին: Մասնավորապես, ծանոթանալով վարչապետի՝ 2020թ. դեկտեմբերի 30-ի որոշմանը, կարելի է վստահորեն ասել, որ շուտով կրթության եւ բժշկության ոլորտի ծառայությունները հարկվելու են ԱԱՀ-ով, եւ դա անխուսափելիորեն կհանգեցնի այդ ոլորտների ծառայությունների գների համատարած աճի, կբարձրանա փոքր բիզնեսի հարկային բեռը,պետությունը կսկսիանուղղակիորեն հարկել գյուղատնտեսությունը, աստիճանաբար հետ կկանգնեն եկամտահարկի միասնական դրույքաչափից եւ կներդնեն տարբերակված, ավելի բարձր դրույքաչափեր, կներդրվի բնակչության եկամտի համընդհանուր հայտարարագրում:

Այս ամենն ուղղակի հետեւանքն էայն բանի, որ Փաշինյանը գործում է այնպես, իբրեւ թե ունի բարձր լեգիտիմություն, ունի հասարակական աջակցություն՝ նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո եւ, հետեւաբար, ունի նաեւ այդպիսի միջոցառումներ իրականացնելու՝ ժողովրդից ստացված իրավունք:Ուզում եմ նշել, որ հարկային նախաձեռնությունների նոր փաթեթը կարող է հանգեցնել երկրում ավելի անմխիթար տնտեսական իրավիճակի, տնտեսական ակտիվության նվազման, բազմաթիվ աշխատատեղերի կորստի, երկրում աղքատության զգալի աճի եւ արտագաղթի նոր ալիքի:Այս միջոցառումները բնույթով արմատական են, եւցանկացածկառավարություն, որըպատրաստվումէդրանքկյանքիկոչել, պետքէ դրա համարունենաժողովրդիվստահությունը: Համոզված եմ՝ գործող կառավարությունը չունի այդպիսի մանդատ։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ այդպիսի մանդատի բացակայությունը Նիկոլին չխանգարեց երկիրը ներքաշել պատերազմի մեջ եւ ստորագրել կապիտուլյացիա։

Վերջին նախաձեռնությունները կարող են կապված լինել հետեւյալ հանգամանքների հետ։

երկիրը գտնվում է տնտեսական լճացման իրավիճակում, չեն գեներացվում զարգացման նոր հնարավորություններ եւ պայմաններ

պետությունը չի կարողանում հարկեր հավաքել՝ ընթացիկ խնդիրները լուծելու համար

պետությանն անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ՝ պետական պարտքը սպասարկելու համար, որպեսզի գործընկերները կարողանան նոր վարկեր եւ դրամաշնորհներ տրամադրել

44-օրյա պատերազմի սոցիալական (փոխհատուցում, վճարումներ եւ այլն) եւ այլ հետեւանքների հաղթահարում:

Մեկ այլ հանգամանք․մեզնից շատերի համար հաճելի են դարձել սպառողական (կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ գնելու, ճանապարհորդության համար եւ այլն) եւ հիփոթեքային վարկերը:Ընդհանուր ոգեւորության ֆոնին դրանց աճը երկրում 2018-2020 թվականներին կազմել է 454 մլրդ դրամ:Այսինքն՝ բնակչության մի զգալի մասը, իր հերթին, վերջին ոչ լրիվ երեք տարիների ընթացքում լրացուցիչ պարտք է վերցրել մոտ 900 մլն ԱՄՆ դոլար։ Ընդհանուր առմամբ՝ այդ երկու վարկային տեսակներով տրված գումարը 2020 թ․ դեկտեմբերի դրությամբ կազմում է 1 410 մլրդ(մեկ տրիլիոն չորս հարյուր տասը միլիարդ) ՀՀ դրամ, կամ՝ մոտ 3 մլրդ ԱՄՆ դոլար։Արդեն պարզ է, որ այս վարկային պորտֆելը խնդիր է դառնում ինչպես քաղաքացիների, այնպես էլ բանկերի համար:

Փաստացի՝ առաջիկա տարիները շատ ընտանիքների համար դառնում են երկարաժամկետ ֆինանսական եւ պարտքային բեռի վտանգավոր աճի ժամանակաշրջան. յուրաքանչյուր ընտանիքի հաշվով պետական պարտք + նոր հարկեր, ինչպես նաեւ նոր գներ եւ սակագներ + սպառողական վարկերի պորտֆել։ Միեւնույն ժամանակ, չկա տնտեսության եւ բնակչության եկամուտների իրական աճ (բացառությամբ՝ պաշտոնատար անձանց), առկա է առեւտրի եւ ծառայությունների անկում, չկան նոր աշխատատեղեր ու իրական ներդրումներ տնտեսության մեջ, չկան հուսադրող հեռանկարներ:

Գլոբալ առումով, Փաշինյանի գործողությունները տեղավորվում են ոչ թե այն տրամաբանության մեջ, թե ինչ անել՝ քաղաքացիների բարեկեցությունը բարելավելու համար, այլ այն, թե ինչ կարող են անել քաղաքացիները՝ Փաշինյանի թիմի ճակատագիրը հեշտացնելու համար: Իսկ ոչ իշխանականուժերին ես խորհուրդ կտամ հասարակության հետ սկսել այս թեմաներով խոսել։ Երբ քաղաքացին հարթակից կլսի նաեւ իր սոցիալական խնդիրների մասինհարցադրումներ, քաղաքացու եւ հարթակի երկխոսությունը շատ ավելի արագ կկայանա։


Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ ճանապարհներ

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ...

10:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55