Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ ոչինչ չի սկսվում և ավարտվում 2015 թվականով՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցով. լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ նշելով, որ իրենք մշտապես աշխատանքներ տանում են:
«Գլխավոր արդյունքը թանգարանի մշտական գործող ցուցադրությունն է: Առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ բարձր գնահատականի է արժանանում թե՛ արտասահմանյան, թե՛ տեղի թանգարանագետների կողմից: Չնայած զբոսաշրջիկների թվերի անկմանը, այցելուների հոսքը բավականին ակտիվ էր»- ասաց նա՝ ավելացնելով, որ թուրք այցելուների դինամիկան էլ է պահպանվում:
Դեմոյանը նշեց, որ վերջերս թուրքական զբոսաշրջային ընկերություններից են այցելել թանգարան-ինստիտուտ, որպեսզի հետագայում այն ներառեն իրենց զբոսաշրջիկների այցելությունների ցանկում:
Հայկ Դեմոյանի խոսքով՝ 2015 թվականից հետո թանգարանի տեխնիկական համալրումը այն դարձրել է ժամանակակից. «Այն ունի ուրույն դիզայներական լուծումներ: Սա մի քայլ առաջ էր հայաստանյան թանգարանային ցուցադրության մեջ: Ոգևորիչ է, որ միմիայն դրական արձագանքի է արժանանում»,- ասաց նա:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը նշեց, որ խոշոր նախագծերից է Հայոց ցեղասպանության հանրագիտարանի տպագրությունը, որն արդեն սկսված է: «Շատ կարևոր հանգրվան էր մեզ համար անգլալեզու միջազգային գրանցում ստացած հանդեսի տպագրությունը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ կարևոր է, որ չորս միջազգային ցեղասպանագիտության հանդեսներից մեկը տպագրվում է Հայաստանում՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից:
Դեմոյանը խոսեց նաև առաջիկա նոր ցուցադրության մասին, որը պետք է ներկայացվի թանգարանի ժամանակավոր ցուցասրահում. վերնագրված է «Եղեռնից մինչև անկախության վերականգնում»: «Մենք այս ցուցադրությանը պատրաստվում էինք երկար տարիներ»,- ասաց Հայկ Դեմոյանը՝ ներկայացնելով, որ հրապարակվել է այդ ցուցադրության կատալոգը։
«Մեծ ցանկություն ունեի, որ Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ այս ցուցադրությունը ներկայացվի: Ցուցանմուշները սկսել եմ ես անձնապես հավաքել դեռևս 5-6 տարի առաջ,- ասաց նա՝ ավելացնելով, որ դա բացառիկ ցուցադրություն է լինելու, որովհետև տեսնելու ենք հայկական պատրիոտիկայի պատկերագրության եզակի նմուշներ. դրանց ճնշող մեծամասնությունը բնօրինակներ են»։
Ըստ Հայկ Դեմոյանի՝ ցուցադրության նպատակն է ցույց տալ, թե եղեռնից առաջ պետականության ինչ սպասելիքներ են եղել:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47