ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Կոնգրեսում նրա դաշնակից դեմոկրատները ուրբաթ առաջ են քաշել COVID-19 համավարակի ժամանակահատվածում 1,9 տրլն դոլարի օգնության փաթեթը, երբ օրենսդիրները հավանություն են տվել բյուջեի ծրագրին, որը նրանց թույլ կտա առաջիկա շաբաթներին Բայդենի ծրագիրը կատարել առանց հանրապետականների աջակցության, հայտնում է Reuters-ը: Ներկայացուցիչների պալատը բյուջեի նախագծին հավանություն է տվել 219 ձայն ընդդեմ 209-ի հարաբերակցությամբ՝ Սենատի կողմից նախնական քվեարկության արդյունքներով հավանություն տալուց հետո: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կանխատեսել է, որ Կոնգրեսը COVID-19-ի օգնության մասին վերջնական օրենքը, հավանաբար, կընդունի մինչեւ մարտի 15-ը, երբ լրանում է գործազրկության սոցիալական նպաստների գործողության ժամկետը, որոնք հավելվել էին համավարակի ժամանակ: Ջո Բայդենը եւ դեմոկրատները Սպիտակ տանը հանդիպման ժամանակ հայտարարել են, որ իրենք ցանկանում են հնարավորինս արագ գործողության մեջ դնել օգնության զանգվածային փաթեթը, որ հաղթահարեն համավարակը, որը խլել է ավելի քան 450 հազար ամերիկացիների կյանքերը եւ գործազուրկ է դարձրել երկրի միլիոնավոր բնակիչների: Բայդենը հայտարարել է, որ ինքը հանրապետականների հետ փոխզիջումների համար բաց է այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն դանդաղեցնում գործընթացը: «Եթե ես հիմա ստիպված եմ ընտրություն կատարել այդքան սաստիկ տուժած ամերիկացիների օգնություն ստանալու եւ երկարատեւ բանակցությունների միջեւ... դա դյուրին ընտրություն է: Ես կօգնեմ ամերիկացի ժողովրդին, որը հիմա ցավ է ապրում»,- ասել է նա: ԱՄՆ նախագահի խոսքով՝ աշխատաշուկայում պահպանվող թուլությունը, որը հաստատվել է ուրբաթ հրապարակված տվյալներով, ապացուցել է ագրեսիվ գործողությունների անհրաժեշտությունը: Հանրապետականները ներկայացրել էին 600 մլրդ դոլարի օգնության փաթեթ, ինչը կազմում է դեմոկրատների ծրագրի մեկ երրորդից պակաս: Նույնիսկ որոշ դեմոկրատներ, ինչպես նախկին նախագահ Բարաք Օբամայի տնտեսական հարցերով խորհրդական Լարի Սամերսը նախազգուշացրել էին, որ Բայդենը կարող է չափազանց շատ ծախսել: Բյուջետային որոշումը դեմոկրատներին թույլ է տալիս Բայդենի ծրագիրը Սենատում ընդունել պարզ մեծամասնությամբ՝ 60 ձայնի փոխարեն, որ անհրաժեշտ է օրենքների մեծամասնության համար: Սա նշանակում է, որ դեմոկրատները, որոնք 100 տեղանոց պալատում վերահսկում են 50 տեղ, հանրապետականների ձայների կարիքը, հավանաբար, չեն ունենա: Սենատը գիշերային նիստում դեմ է քվեարկել պալատի դաշնային նվազագույն աշխատավարձը ժամում 7,25 դոլարից մինչեւ 15 դոլար անհապաղ բարձրացնելուն: Սենատորներն աջակցել են նաեւ միջնորդությանը, որը կոչ է անում մինչեւ 1400 դոլարի ուղիղ վճարումներ կատարել:
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
13:05 05.08.25
13:34 05.08.25
14:01 05.08.25
13:53 05.08.25
13:19 05.08.25
21:19 05.08.25
16:06 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03