Հետազոտողները հրապարակել են կաթնասունների հետ ավիացիոն բախումների համաշխարային զեկույցը՝ նշելով, որ ամեն տարի այդպիսի դեպքերի թիվը մեծանում է ընդհուպ մինչեւ 68 տոկոսով: Հիմնականում կենդանիները սատկում են ինքնաթիռների վայրէջքի ժամանակ, հաղորդում է Nat-geo-ն: Վերլուծելով հրապարակված տեղեկատվությունը եւ կաթնասունների հետ բախումների մասին տվյալները, որոնք տրամադրված են Ավստրալիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ազգային ավիացիոն իշխանությունների կողմից, հետազոտողները հայտնաբերել են, որ չղջիկներն ամենաշատն են բախվում Ավստրալիայում, ճագարներն ու շներն ավելի շատ են դառնում բախումների զոհ Կանադայում, Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում, չղջիկներն ու եղջերուները՝ Միացյալ Նահանգներում: Միայն Միացյալ Նահանգներում 30 տարվա ընթացքում կաթնասունների հետ բախվելու հետեւանքով կորստի գնահատված արժեքը գերազանցել է 103 միլիոն դոլարը: Քանի որ կենդանիների հետ բախումներն ազդում են թռիչքների բոլոր ասպեկտների վրա, ներառյալ՝ ուղեւորների անվտանգությունը, ավիաընկերությունների տնտեսությունն ու շրջակա միջավայրի պահպանությունը, տեղական ֆաունայի էկոլոգիայի զարգացումն ունի առաջնային նշանակություն բախումների հետեւանքները մեղմելու համար, եզրակացնում են հետազոտողները: Այդ հետազոտությունը վերաբերել է միայն կաթնասուններին եւ չի անդրադարձել թռչունների հետ ինքնաթիռների բախման հարցերին: Թռչունների հետ ամեն տարի գրանցվում է շուրջ 5400 բախում: Վերջին 25 տարվա ընթացքում դրա հետեւանքով ամբողջ աշխարհում վնասվել է ավելի քան 160 ինքնաթիռ եւ զոհվել է ավելի քան 200 մարդ:
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
13:05 05.08.25
13:34 05.08.25
14:01 05.08.25
13:53 05.08.25
13:19 05.08.25
21:19 05.08.25
16:06 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03