Փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում, երեկ՝ փետրվարի 5-ին հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն՝ Հադրութի ուղղությունից: Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրա ինքնությունը: Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն: Նշենք, որ նույն կառույցի երեկվա հաղորդագրության մեջ նշված էր. «2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1355 աճյուն: Նախնական տվյալներով, դրանցից 15-ը՝ քաղաքացիական անձինք են»։ Panorama.am-ը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է մեկ օր տարբերությամբ հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 10-ով ավելացել, մինչդեռ մեկ օրում 1 աճյուն է հայտնաբերվել։ «Որոնողական աշխատանքների ընթացքում եղել են դեպքեր, երբ հայտնաբերված դիերի ինքնությունը պարզ է եղել կամ Սյունիքի մարզի հարակից տարածքում է հայտնաբերվել ու ավելի հեշտ է եղել տեղափոխել Գորիս, մեզ մոտ ընդհանուր թվում չի արձանագրվել։ Բայց ընդհանուր նոյեմբերի 13-ից որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1365 աճյուն»,- ասաց Հ. Թադևսոյանը։
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55