Այն ժամանակից ի վեր, ինչ Ջո Բայդենը սկսել է կատարել ԱՄՆ նախագահի իր պարտականությունները, ԱՄՆ եւ Չինաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների միջեւ առաջին զրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկինի վրա ճնշում է գործադրել ույգուրների, տիբեթցիների եւ Հոնկոնգի նկատմամբ պահվածքի պատճառով, փոխանցում է՝ AFP-ն: «Ես հստակ հասկացրել եմ, որ ԱՄՆ-ն պաշտպանելու է իր պետական շահերը, աջակցելու է ժողովրդավարական արժեքներին եւ Պեկինին պատասխանատվության է ենթարկելու միջազգային համակարգը խարխլելու համար»,- նշել է Բլինքենը Twitter-ի իր միկրոբլոգում՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության արտաքին գործերով Կենտրոնական հանձնաժողովի տնօրեն Յանգ Ցզեչիի հետ զրույցի արդյունքներով: Բլինքենը Յանգին ասել է, որ ԱՄՆ-ն «կշարունակի աջակցել Ցինցզյանում, Տիբեթում եւ Հոնկոնգում մարդու իրավունքներին ու ժողովրդավարական արժեքներին»: ԱՄՆ պետքարտուղարը նաեւ Պեկինի վրա ճնշում է գործադրել, որ նա «միջազգային հանրությանը միանա Բիրմայում ռազմական հեղաշրջման դատապարտման հարցում», ասել է նա՝ օգտագործելով Մյանմարի նախկին անվանումը: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն Պեկինին «պատասխանատվության կենթարկի ջանքերի պատճառով, որոնք ուղղված են Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայունության սպառնալիքին, այդ թվում՝ Թայվանյան նեղուցի միջոցով, ինչպես նաեւ կանոնների վրա հիմնված միջազգային համակարգը խարխլելու պատճառով»: Բլինքենի խոսքով՝ ինքը համաձայն է Թրամփի օրոք Պետքարտուղարության վճռականության հետ, որ Պեկինը Սինցզյան արեւմտյան նահանգում «ցեղասպանություն» է իրականացնում:
20:53
17:14
16:52
16:15
14:14
13:59
13:45
12:36
12:18
12:03
11:46
11:33
11:13
10:46
10:24
10:04
09:34
09:03
13:35
13:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03