Մահվան ելքով ավտոճանապարհային պատահարի համար դատապարտված դերասան Միխայիլ Եֆրեմովի ընկերը MK թերթին հայտնել է, որ արտիստին ուղարկված նամակները հետ են վերադարձվում:
Թերթի զրուցակիցն ասել է, որ ինքը պարբերաբար նամակագրական կապ է ունեցել Եֆրեմովի հետ: Վերջինս նրան ասել էր, որ վերջերս մրսել է, բայց ընդհանուր առմամբ լավ է զգում և նույնիսկ դիտում է իր մասնակցությամբ հեռուսասերիալը: Դերասանի ընկերը պատասխանել էր այդ նամակին, բայց դրանից հետո նրանց միջև նամակագրական կապն ընդհատվել է:
«Սա հիմնավորվում է նրանով, որ նամակը չի առաքվել, քանի որ «հասցեատերը տարվել է մեկ այլ հաստատություն», - ասել է նա:
Ինչպես հայտնի է, հունիսի 8-ի երեկոյան հարբած Եֆրեմովը Jeep Grand Cherokee ավտոմեքենայով Մոսկվայի կենտրոնում դուրս էր եկել հանդիպակաց գոտի և բախվել է «Լադա» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը հետագայում մահացել էր հիվանդանոցում: Դատարանը Եֆրեմովին դատապարտել էր ութ տարվա ազատազրկման, այնուհետև Մոսկվայի քաղաքային դատարանը ժամկետը կրճատել էր` հասցնելով այն յոթուկես տարվա։
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44