Միացյալ Նահանգների իշխանությունները պետք է զերծ մնան ՉԺՀ-ի ներքին գործերին միջամտելուց, քանի որ Չինաստանի ղեկավարությունը չի անտեսի նման ոտնձգությունները և միջոցներ կձեռնարկի երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով ՉԺՀ ներկայացուցիչ Յան Ցզեչի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հեռխոսազրույցին։ «Վաշինգտոնը պետք է պահպանի «միասնական Չինաստանի»սկզբունքը և չխախտի մեր երկրների միջև ձեռք բերված համաձայնությունները», - մեջբերում է նրա խոսքը Չինաստանի ԱԳՆ կայքը: Նա նշել է, որ Հոնկոնգին, Սինցզյանին և Տիբեթին վերաբերող բոլոր հարցերը Չինաստանի ներքին քննարկման խնդիրներ են, և որևէ մեկն իրավունք չունի միջամտելու դրանց։ Ինչպես նշել է Յան Ցզեչը, Պեկինը մտադիր չէ հանդուրժել Չինաստանին զրպարտելու փորձերը: «Մենք շարունակելու ենք ամուր պաշտպանել մեր երկրի պետական ինքնիշխանությունն ու անվտանգությունը, այն շահերը, որոնցից կախված է մեր երկրի զարգացումը», - շեշտել է նա: Քաղբյուրոյի անդամի խոսքով, չինական կողմը նաև խորհուրդ է տալիս ԱՄՆ ղեկավարությանը չմոռանալ, որ Թայվան կղզին ՉԺՀ-ի անբաժանելի մասն է: «Մենք պնդում ենք, որ Միացյալ Նահանգները շտկեն վերջերս կատարված սխալները», - հավելել է Յան Ցզեչը։
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03