ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հարցմանը՝ կապված ադրբեջանական պատկան մարմինների կողմից հրապարակված մի հաղորդագրության, համաձայն որի՝ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Լի Լիցենբերգերը շնորհավորել է Ադրբեջանին «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» առնչությամբ և հայտնել ամերիկյան ընկերությունների պատրաստակամության մասին՝ մասնակցելու պատերազմի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերակառուցմանը: «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղարության պատասխանում, մասնավորապես, ասված է. «Մենք շարունակում ենք մնալ խորապես մտահոգված անցյալ աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված հակամարտության ազդեցությամբ և հստակ գիտակցում ենք, որ տարածաշրջանում առկա են մարդասիրական կարիքներ: ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո գործընթացին և հավատարիմ է կողմերին օգնելու հասնել հակամարտության վերջնական կարգավորմանը՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա»: Պետքարտուղարությունը նաև հավելել է. «ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարությունները վստահորեն ներկայացնում են մեր դիրքորոշումները որոշակի հարցերի շուրջ: Օտար կողմերի և աղբյուրներիբնութագրումները՝ ոչ: Հետևաբար, մենք հղում ենք անում դեսպան Լիցենբերգերի թվիթերյան գրառմանն այս հանդիպման մասին»: Բաքվում ԱՄՆ դեսպանությունը հունվարի 30-ին թվիթերյան գրառում է կատարել ԱՄՆ դեսպանի ու Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի միջև հանդիպման մասին, որտեղ մասնավորպես ասված է. «Չորեքշաբթի օրը դեսպան Լիցենբերգերը հանդիպել է էկոնոմիկայի նախարար Ջաբարովի հետ՝ քննարկելու ԱՄՆ-Ադրբեջան տնտեսական համագործակցությունը: Նա նշել է, որ տնտեսական վերակառուցումն ու հաշտեցումը, որը կաջակցի ԼՂ-ում խաղաղ բանակցային կարգավորմանը, օգուտ կտա տարածաշրջանի բոլոր երկրներին»:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55