ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը բավականին ընկել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը:
«Իրենք ինչ մտածում են, որ իրենց ղեկավարը կապիտուլյացինա ստորագրեց, Ադրբեջանի բռնապետին 12 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածք տվեց եւ ահռելի թվով զոհեր, բոլորը դա պետք է ուախությամբ ընդունեին, ով է ասել, որ իրենք անձեռնմխելի են: Բազմաթիվ մարդիկ կան, որոնք կտրուկ փոխել են իրենց դիրքորոշումը դավաճան Նիկոլի եւ նրա թիմի նկատմամբ, եւ կան բազմաթիվ մարդիկ, որոնք փոխելով իրենց կարծիքը այս իշխանությունների նկատմամբ, չեն ցանկանում նախկինների վերադարձ: Բայց այն, որ իրենց նկատմամբ վստահությունը, համակրանքը իրենց նկատմամբ նվազել է, դա փաստ է: Եթե ընտրություններին հայ ժողովուրդը 70 տոկոս ձայն տվեց կապիտուլյանտ ղեկավարին, նշանակելու է, որ նա իրավունք չունի ունենալու անկախ պետություն, որովհետեւ այն, ինչ որ տեղի է ունենում ՀՀ-ում աբսուրդի ժանրից է, երբ կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը փորձում շարունակել պաշտոնավարումը»,- ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով, եթե երկրի ներսում ինչ-որ ձեւաչափով ստացվում է շարունակել երկրի ղեկավարումը, ապա արտաքին քաղաքկանության ոլորտում, դա Փաշինյանի մոտ ընդհանրապես չի ստացվում: «Փաշինյանը արտաքին քաղաքականության մեջ «իզգոյ» վիճակում է: Ղազախստանում Փաշինյանը միայն տվյալ երկրի վարչապետի հետ հանդիպեց, որն էլ ստիպված էր հանդիպել, այլ երկրների պատվիրակությունների հետ որեւէ հանդիպում չեղավ, քանի որ որեւէ ղեկավար չի ուզում գործ ունենալ կապիտուլյանտ ղեկավարի հետ»,-ասաց քաղաքագետը` նշելով, որ միջազգային հարթակում հաշվի չեն նստում ՀՀ-ի հետ Նիկոլ Փաշինյանի պատճառով: Համբարյանի խոսքով` Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով ծաղրում եւ նսեմացնում են Փաշինյանին, ինչին չարձագանքելը, վարչապետը բացատրում է գերիներին չվնասելու պատճառաբանությամբ: «Գերիներին կարող է Ադրբեջանը տարիներով էլ պահել եւ չվերադարձնել` հաշվի առնելով, որ երկրի ղեկին կապիտուլյանտ ղեկավար է»,- եզրափակեց նա:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02