Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ինչպես նաև մարդասիրական օգնություն են ցուցաբերում բնակչությանը: Խաղաղապահ գործողությունների վերաբերյալ հերթական տեղեկատվական թերթիկն է հրապարկել ՌԴ ՊՆ-ն: Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Արցախ է վերադարձել 32 հայրենազրկված: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս 52 310 հայրենազրկված արցախցի վերադարձել է հայրենիք: Ըստ հաղորդագրության, խաղաղապահ զորակազմի Մարդասիրական ականազերծման կենտրոնի սակրավորների խմբերը շարունակում են իրենց աշխատանքը Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ: Օրվա ընթացքում մաքրվել է 58 հա տարածք, 35 կմ ճանապարհ, 49 բնակելի շենք, 39 պայթուցիկ առարկա է հայտնաբերվել և վնասազերծվել: Ընդհանուր առմամբ 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1191.3 հա տարածք, 352 կմ ճանապարհ, 1170 բնակելի շենք, ներառյալ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24,181 պայթուցիկ առարկա: Ըստ աղբյուրի, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու միջոցառումները համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է իրականացվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55