Ստորին Սաքսոնիայում, Գերմանիայի հյուսիս-արևմուտքում, ծերանոցի 14 բնակիչներ կորոնավիրուսի դեմ Pfizer դեղմիջոցով պատվաստվելուց հետո վարակվել են SARS-CoV-2 բրիտանական շտամով: Այս մասին գրում է Ria-ն՝ հղում կատարելով տեղական իշխանությունների հայտարարությանը: «Բելմեի ծերանոցներից մեկում վարակի բռնկում է տեղի ունեցել կորոնավիրուսի բրիտանական B.1.1.7 տարբերակով: Մուտացիան հայտնաբերվել է 14-ի մոտ՝ չնայած հունվարի 25-ին բոլոր բնակիչները ստացել են երկրորդ պատվաստումը», - ասված է հաղորդագրությունում: Ծերանոցի բոլոր բնակիչները, ինչպես նաև աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները կարանտինում են: Օսնաբրյուկ շրջանի ներկայացուցիչ Բուրխարդ Ռիեպենհոֆի խոսքերով, բոլոր վարակվածների մոտ հիվանդությունը եղել է առանց ախտանիշների կամ թեթև, ինչը, ըստ բժիշկների, կարող է պայմանավորված լինել պատվաստումների ազդեցությամբ: Նշվում է, որ այժմ Եվրամիությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ երեք պատվաստանյութեր՝ Pfizer ամերիկյան դեղագործական հսկայից և BioNTech գերմանական ստարտափից, Moderna-ն, ինչպես նաև AstraZeneca-ի դեղամիջոցը, որը ստեղծվել է Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ:
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44