Կորոնավիրուսի ավելի վարակիչ տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում, արագորեն տարածվում է Միացյալ Նահանգներում եւ կարող է գերիշխող դառնալ երկրում մինչեւ մարտ, վկայում է հետազոտությունը, որի պրեպրինտը հրապարակվել է medRxiv կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հետազոտությունն անցկացվել է Կալիֆոռնիայի, Արիզոնայի համալսարանի, Helix ընկերության, Scripps Research Institute հետազոտական կենտրոնի ավելի քան 50 աշխատակցի կողմից: «Աշխարհում B.1.1.7 շտամի հանկարծակի եւ արագ տարածման պատճառով մենք նպատակ ունեինք հասկանալ այս տարբերակի տարածվածությունն ու դինամիկան (տարածման) ԱՄՆ-ում»,- նշել են հետազոտողները: Հետազոտության մեջ նշվում է, որ «բրիտանական» շտամի 212 գենոմի սեկմենացման միջոցով գիտնականները պարզել են, որ B.1.1.7-ը մի քանի անգամ է ներմուծվել Միացյալ Նահանգներ, դրա ներկայությունը նահանգներում կարելի էր նկատել արդեն նոյեմբերի վերջին: «Մենք պարզել ենք, որ B.1.1.7 շտամն ԱՄՆ-ում հայտնվել է 2020 թվականի նոյեմբերի վերջին, 2021 թվականի հունվարի դրությամբ այն տարածվել է ԱՄՆ առնվազն 30 նահանգում: Կարեւոր է նշել, որ մենք հայտնաբերել ենք, որ B.1.1.7 տարբերակը 35-45 տոկոսով ավել է տարածվում ամբողջ հանրապետությունում»,- հայտնում են հետազոտության հեղինակները: Նշվում է, որ մինչեւ 2021 թվականի մարտը երկրում B.1.1.7 շտամը կարող է գերակշռող դառնալ կորոնավիրուսի բոլոր շտամների շրջանում, ինչը կարող է վարակման դեպքերի թվի հերթական կտրուկ աճի եւ որպես արդյունք` մահվան հանգեցնել:
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44