Սահմանադարական դատարանը վաղը՝ փետրվարի 9–ին բանավոր ընթացակարգով պետք է քններ ընդդիմադիր խմբակցությունների դիմումը, որով վիճարկվում է նախորդ տարվա հունիսին կատարված սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը։ NEWS.am–ը Սահմանադրական դատարանից տեղեկացավ, որ պատասխանող կողմի միջնորդությամբ գործի դատաքննությունը հետաձգվել է մինչև փետրվարի 17-ը։ Խոսքը նախորդ տարվա հունիսին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխությունների մասին է, որի արդյունքում ՍԴ նախագահի պաշտոնից ազատվեց Հրայր Թովմասյանը, իսկ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները ժամանակից շուտ դադարեցվեցին և նրանք ուղարկվեցին թոշակի։
Այս փոփոխություններից երկու ամիս անց՝ նախորդ տարվա օգոստոսին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դիմել էին ՍԴ՝ Ազգային ժողովի կողմից իր լիազորությունների իրականացման, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։ Ըստ դիմումատուների՝ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից և խախտել Սահմանադրությունը, երբ սահմանադրական փոփոխությունները մինչև երկրորդ ընթերցում չի ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար։ Բացի այդ ԱԺ–ն զրկել է Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու և հրապարակելու լիազորությունից, ինչն ըստ ընդդիմադիրների, ևս հակասում է Սահմանադրությանը։
Նախորդ տարվա դեկտեմբերի 2–ին՝ ՍԴ–ն գործն ընդունել էր քննության և որոշել դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով՝ գործով որպես պատասխանող կողմ ներգրավելով Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին ու Կառավարությանը: Իսկ այս տարվա փետրվարի 1–ին բարձր դատարանը բավարարել էր գործով դիմող կողմի միջնորդությունը և որոշել գործը քննել բանավոր ընթացակարգով:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում բարձր դատարանը համալրվեց նոր անդամներով. ՍԴ դատավորներ դարձան Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանը և Երվանդ Խունդկարյանը, իսկ Արմեն Դիլանյանն ընտրվեց ՍԴ նախագահ։ Այսպիսով ստացվում է՝ Սահմանադրական դատարանի նորընտիր անդամները և նախագահը քննելու են մի դիմում, որով, ըստ էության, վիճարկվում է իրենց լեգիտիմությունը։
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55