ARM | RUS |

Հակաօրինական ցանկացած երևույթ կտրուկ քայլերի է հանդիպելու. Արցախի Ներքին գործերի նախարար

09.02.21 | 12:37

Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է գերատեսչության ստեղծման անհրաժեշտությանը, նորաստեղծ համակարգի անելիքների առաջնահերթությանն ու պատերազմի ընթացքում կողոպուտի դեպքերի բացահայտմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցերին:

-Պարոն նախարար, ինչպիսի՞ հրամայականներով էր պայմանավորված Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ոստիկանության միավորումը նախարարության կազմում:

-Գիտեք, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Ոստիկանության գործառույթները որքան տարբեր, նույնքան և միտված են երկրի ներքին անվտանգության ապահովմանը: Հատկապես հետպատերազմյան իրավիճակում, Արցախի և մեր հայրենակիցների անվտանգության պատշաճ ապահովումը նաև ներքին գործերի նախարարության պատասխանատվության ներքո է: Որպես գերատեսչության նորանշանակ ղեկավար, ես հետևողական եմ լինելու՝ մեր առջև դրված խնդիրների անվերապահ կատարմանը: Կառույցների միավորումը որևէ այլ հրամայական չունի, բացի Արցախի պես երկրում մեր հնարավորություններն առավել օպտիմալացնելը:

-Արդարադատության նախարար Կարեն Դանիելյանն Ազգային ժողովում նշել էր, որ ներքին գործերի նախարարության ստեղծումը պայմանավորված է պատերազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակում պետական կառավարման համակարգի օպտիմալացմամբ ու արդյունավետության, հաշվետվողականության բարձրացմամբ: Հանրության շրջանում առավել քննարկվողը, թերևս, օպտիմալացման թեման է: Ձեր ղեկավարած համակարգում օպտիմալացում սպասվո՞ւմ է: Ի՞նչ ձևաչափով:

-Ամեն դեպքում օպտիմալացումը պարտադիր է, բայց թե ինչ ձևաչափով կկատարվի, սա դեռևս քննարկման փուլում է: Անկեղծ կլինեմ. կադրային քաղաքականությունը երկու օղակում էլ վերանայման կարիք ունի:

-Հաշվետվողականության բարձրացումը համակարգի գործունեության ո՞ր հատվածին է վերաբերելու:

-Հաշվետվողականությունը վերաբերելու է անխտիր բոլոր ստորաբաժանումներին՝ թե ոստիկանությանը, թե արտակարգ իրավիճակների ծառայությանը: Նոր պաշտոնը ստանձնելուց հետո, այժմ ընտելանում եմ Ոստիկանությանը, թեպետ, համակարգին ծանոթ եմ երկու կառույցների (ԱԻՊԾ) միջև ձևավորված միջգերատեսչական համագործակցությունից:

-Ինչպիսի՞ խնդիրներ եք նկատում և ի՞նչ անելիքներ, ծրագրեր եք նախատեսում՝ ինչպես արտակարգ իրավիճակների պետական ծառայության, այնպես էլ՝ ոստիկանության համակարգերում:

-Ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների ծառայությունը բավականին կայացած կառույցներ են, որոնք նախապատերազմական և պատերազմական շրջանում իրենց դրսևորել են արժանապատվորեն: Պատերազմից հետո անելիքները, բնականաբար, շատացել են, ըստ երևույթին, այդպես լինում է բոլոր պատերազմող երկրներում: Այժմ, համատեղ թիմային աշխատանք է պահանջվում՝ վերստին ոտքի կանգնելու, և ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ:

-Պատերազմի ընթացքում մարդկային ու նյութատեխնիկական ինչպիսի՞ կորուստներ են կրել Արցախի փրկարարական և ոստիկանական համակարգերը:

-Ռազմագործողություններին իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել ոստիկանության և Արտակարգ իրավիճակների ծառայության հավաքական վաշտերը: Ընդ որում, ԱԻՊԾ-ն՝ մի քանի ճակատում: Ցավոք, կորուստներն անխուսափելի էին: Մարդկային 11 կորուստ և 3 տասնյակից ավելի վիրավոր է տվել ոստիկանությունը, 4 զոհ և 17 վիրավոր՝ ԱԻ ծառայությունը: Բացի այդ, ծառայությունները կրել են նաև նյութատեխնիկական վնասներ: Ճանապարհային ոստիկանության և Արտակարգ իրավիճակների ծառայության վարչական շենքերը՝ «Սմերչ» և «Գրադ» կայանքներից արձակված հրթիռներից, մասնակի վնասվել են: Այս փուլում վերանորոգման-վերակառուցման աշխատանքներ են տարվում:

-Ներկայում մասնագիտական ներուժի և նյութատեխնիկական բազայի համալրման կարիք զգացվո՞ւմ է երկու համակարգերում: Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել խնդիրը:

-Սկսեմ վերջից. պետական և բարեգործական աջակցությամբ, ինչպես նաև ՌԴ քաղպաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության կողմից, ծառայությունների նյութատեխնիկական բազան համալրվել է նոր մեքենաներով և հատուկ փրկարարական տեխնիկաներով: Առիթը բաց չթողնելով, իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն սրտացավ մարդկանց, ովքեր այս դժվար օրերին Արցախի կողքին են: Անդրադառնալով կադրային քաղաքականությանը՝ երկու կառույցներում արդեն նշանակվել են պատասխանատու ղեկավարներ: Ես հետևողական եմ լինելու, նրանց՝ պարտականությունների բարձր մակարդակով կատարմանը:

-Հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախում նկատելի է ավտոճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներով և երբեմն նաև մարդկային զոհերով ուղեկցվող պատահարներ:Այս ուղղությամբ ինչպիսի՞ աշխատանքներ են նախատեսվում:

-Ոչ միայն ճանապարհատրանսպորտային պատահարների, այլ նաև ընդհանուր առմամբ հակաօրինական ցանկացած երևույթ, անձամբ ես բացառում եմ և այդ ուղղությամբ կատարում նաև կտրուկ քայլեր: Ինձ համար, որպես ներքին գործերի նախարարի, առաջնայինը կլինի այն, որ օրենքն Արցախում հավասար լինի բոլորի համար: Առաջիկայում, կարծում եմ, կնկատեք ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումները:

-Պատերազմի ընթացքում կատարված մանր ու խոշոր կողոպուտների դեպքերի վերաբերյալ ևս բարձրաձայնումներ եղան: Դրանց հետևանքով տուժել են ինչպես պետական ենթակառուցվածքներ, այնպես էլ անհատ քաղաքացիներ: Ինչպիսի աշխատանքներ են տարվում ու նախատեսվում այս դեպքերի բացահայտման և թալանված գույքի վերադարձման ուղղությամբ:

-Ոստիկանության հերթապահ մասում ստացված հաղորդագրությունների և դիմումների մասով, արդեն իսկ, ընթացք են տրվել և հարուցվել են քրեական գործեր: Կատարված հանցագործությունների մի մասը բացահայտված է, մի մասը՝ հետաքննության փուլում է: Կատարվում են նաև ուսումնասիրություններ: Յուրաքանչյուր հանցագործության կտրվի համապատասխան գնահատական և մեղավորներն անվերապահորեն կպատժվեն օրենքով սահմանված կարգով:

-Ձեր ղեկավարությամբ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ինչպես պատերազմական, այնպես էլ՝ հետպատերազմական ժամանակահատվածում, իր կոչման բարձունքում էր: Այս ամբողջ ընթացքում փրկարար ծառայության կողմից իրականացվող առավել քան նկատելի է, այն բարդագույն աշխատանքը, որը կենսական նշանակություն ունի մեր ժողովրդի համար պատերազմի ծանր հետևանքները հաղթահարելու գործում: Ինչպե՞ս և ինչի՞ շնորհիվ է հաջողվում իրականացնել բազմաթիվ վտանգներ պարունակող, բարոյահոգեբանական ուժեղ բացառիկ հատկանիշներ պահանջող մարդասիրական առաքելությունը:

-Նախ շնորհակալ եմ փրկարարի անտրտունջ աշխատանքը նկատելու համար: Կարծում եմ, ցանկացած աշխատանք կհաջողենք, եթե ունենանք թիմային մտածողություն, սրտացավություն և նվիրվածություն: Այս առումով, ԱԻ պետական ծառայությունն իսկապես անգերազանցելի է: Վստահեցնում եմ, որ ոստիկանության համակարգը ևս, շատ շուտով, էլ ավելի կվայելի հանրության վստահությունն ու հարգանքը:

Հարցազրույցը՝ Վան Նովիկովի


Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ ճանապարհներ

Գյումրի, Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն. կան փակ...

10:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55